
« ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԻՆ ԿԱՌԱՋՆՈՐԴԻ ՁԵԶ ԴԵՊԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ » (Հվհ 16, 13)
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
Սբ. Կյուրեղ Երուսաղեմացի (313-350). « Մկրտական ուսուցումներ », 16, 13.
[...] Քանի որ «հոգու» մասին բազմաթիվ տարբեր բաներ կան գրված Սրբազան Գրվածքներում, և վախ կա, որ երբեմն տգիտությունը կարող է հանգեցնել շփոթության, որովհետև հայտնի չէ, թե հոգիներից ո՛ր մեկին է վերաբերվում տվյալ խոսքը, լավ է [...] խորացնել սեփական գիտելիքները հոգու այն տեսակի շուրջ, որի վերաբերյալ Սուրբ Գիրքը հաստատում է, որ Սուրբն է։ [...]
Բազմաթիվ բաներ անվանվում են «հոգի»։ Հրեշտակներն էլ են, իրոք, կոչվում հոգի, մեր հոգին կոչվում է հոգի, քամին էլ, որ փչում է, կոչվում է հոգի. մեծ առաքինությունը նույնպես կոչվում է հոգի, [...]. անգամ սատանան` մեր թշնամին, կոչվում է հոգի։ Այս տարբեր գործածությունների դիմաց գտնվելով` ուշադիր եղիր, որ միևնույն եզրի պատճառով մեկը մյուսի հետ չշփոթես։
Մեր հոգու մասին, իրոք, Սուրբ Գիրքն ասում է. «Փչում է [իր] հոգին և [մարդը] վերադառնում է հողին» (Սղմ 146, 4)։ Եվ տակավին հոգու մասին ասում է. «Տերը հոգին ստեղծեց մարդու ներսում» (Զքր 12, 1)։
Հրեշտակների մասին ասում է Սաղմոսների գրքում. «Քամիներին պատգամատարներդ ես դարձնում, հրավառ բոցերին` սպասավորներդ» (Սղմ 104, 4)։ Ինչ վերաբերվում է քամուն, ասում է. « ... արևելյան քամու նման, որ ջախջախում է Թարսիսի նավերը» (Սղմ 48, 8) և « ... ինչպես որ քամուց շարժվում են ճյուղերը անտառում» (Ես 7, 2). և «կրակ ու կարկուտ, ձյուն ու մառախուղ, փոթորկոտ քամի» (Սղմ 148, 8)։
Լավ ուսուցման մասին Տերն Ինքն ասում է. «Խոսքերը, որ ասացի ձեզ, հոգի են և կյանք» (Հվհ 6, 63), այսինքն` հոգևոր բնույթ ունեն։ Սուրբ Հոգին, [միայն] Ինքը, չի խոսում ինչ որ մի լեզվով, այլ` [որպես] կենդանի անձ [հաղորդակցվելով], խոսում է իմաստությամբ. այդ ժամանակ հենց Ինքն է, որ խոսում է և օժանդակում։ [...]