
« ՄԵՆՔ ՍՏԱՑԵԼ ԵՆՔ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՆԴՐԴՎԵԼԻ ԽՈՍՏՈՒՄԸ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
Սբ. Կյուրեղ Երուսաղեմացի (313-350). « Մկրտական ուսուցումներ », 29-31.
[...] Գոյացական և ճշմարիտ կյանքը Հայրն է, Ով, Որդու միջոցով և Սուրբ Հոգու մեջ, բոլորի վրա առանց խտրականության հեղում է [Իր] երկնային պարգևները։ Իր ողորմության շնորհիվ, մենք` մարդիկս էլ ստացել ենք հավիտենական կյանքի անդրդվելի խոստումը։ Եվ չպետք է մերժենք հավատալ [տրված այս խոստմանը], որովհետև «Աստծո համար ամեն ինչ հնարավոր է» (Մտթ 19, 26)։ [...]
Հավիտենական կյանքի փաստերը շատ առատ են։ Պատասխանելով հավիտենական կյանքին հասնելու մեր բաղձանքին, աստվածային Գրվածքները մատնանշում են դրան հասնելու ձևերը։ Ամեն ինչից առաջ, Գրվածքներն ուսուցանում են, որ այն ձեռք է բերվում հավատքով, քանի որ գրված է. «Ով հավատում է Որդուն, հավիտենական կյանքն ունի» (Հվհ 3, 36)։ [...] Մի ուրիշ տեղում մատնանշվում է մարտիրոսությունը և Քրիստոսի դավանությունը, երբ ասվում է. «Ով իր կյանքն ատում է այս աշխարհում, այն կպահի հավիտենական կյանքի համար» (Հվհ 13, 25)։
Սուրբ Գիրքն ասում է տակավին, որ հավիտենական կյանքը ձեռք է բերվում դնելով Քրիստոսին բոլոր հարստություններից ու ազգականներից առաջ. «Ով որ թողած կլինի տներ, կամ եղբայրներ, կամ քույրեր, և այլն, որպես ժառանգություն կունենա հավիտենական կյանքը» (Մտթ 19, 29)։
Կամ տակավին, որ «Մի՛ սպանիր, մի՛ շնացիր» և մյուս պատվիրանների պահպանմամբ է [ձեռքբերվում հավիտենական կյանքը] (Մտթ 19, 18). սա այն է, ինչը որ Հիսուսը որպես պատասխան տվեց Իր զրուցակցին, ով Իրեն ասում էր. «Վարդապետ, ի՞նչ պետք է անեմ, որպեսզի հավիտենական կյանքն ունենամ» (Մտթ 19, 16)։
Ակնհայտ է նաև, որ [հավիտենական կյանքը ձեռք է բերվում] չար գործերից խուսափելով և Աստծուն ծառայելով, քանի որ Պողոսն ասում է. «Այժմ, մինչդեռ, մեղքից ազատված և Աստծո ծառաներ դարձած, դուք հավաքում եք պտուղը, որը տանում է ձեզ սրբագործման, և որպես ճակատագիր ունեք հավիտենական կյանքը» (Հռմ 6, 22)։
Հավիտենական կյանքի փնտրտուքը ենթադրում է բազմաթիվ տեսանկյուններ, որոնք մի կողմ թողեցի` դրանց չափազանց մեծ թվի պատճառով։ Իսկապես, ողորմած Տերը բացել է ո՛չ թե մեկ միակ դուռ, ո՛չ թե մի երկրորդը, այլ` բազմաթիվ դռներ` հավիտենական կյանքի մեջ մտնելու համար, որպեսզի բոլորը, յուրաքանչյուրն իրենից կախում ունեցածի չափով, կարողանան տրված հնարավորությունից օգտվել առանց դժվարության։ [...]