« ԲԱՆԱԿԱՆ ՈՂՋ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱ ՍՐԲՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ » – Գրադարան – Mashtoz.org

« ԲԱՆԱԿԱՆ ՈՂՋ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱ ՍՐԲՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ »

Սբ. Կյուրեղ Երուսաղեմացի (313-350). « Մկրտական ուսուցումներ », 4, 16-17.

 

[...] Հավատում ես Սուրբ Հոգուն. մեծարիր Նրան այնպես, ինչպես սովորեցիր մեծարել Հորը և Որդուն, և մի՛ հետևիր նրանց, ովքեր ուսուցանում են նվազեցնել Նրան։

Իմացիր, որ Սուրբ Հոգին միակ է, անբաժանելի, հզորագույն. բազմացնում է Իր գործողությունները՝ առանց, սակայն, Ինքը բաժանված լինելու. Նա է, որ ճանաչում է խորհուրդները, որ քննում է ամեն բան, մինչև իսկ Աստծո խորությունները. Ինքը, որ աղավնակերպ եկավ Տեր Հիսուս Քրիստոսի վրա. Ինքը, որ ուժն ու արդյունավետությունը եղավ Օրենքի ու Մարգարեների. որ այժմ տակավին, երբ հասնում է Մկրտության ժամանակը, դնում է կնիքը քո հոգու վրա. բանական ողջ բնությունը Նրա սրբության կարիքն ունի։

Ով համարձակվում է պղծախոսել Սուրբ Հոգու դեմ, ներում չունի ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ հանդերձյալում (Մտթ 12, 31-32)։

Նա պատվվում է, Հոր և Որդու հետ, Աստվածության փառքով. Նրա կարիքն ունեն Գահերն ու Տերությունները, Իշխանություններն ու Զորությունները։ Քանի որ միայն մեկ Աստված կա՝ Քրիստոսի Հայրը. և միայն մեկ Տեր Հիսուս Քրիստոս՝ Աստծո Միածին Որդին. միայն մեկ է նաև Սուրբ Հոգին՝ համընդհանուր սրբացնողն ու աստվածացնողը, որ խոսեց Օրենքի ու Մարգարեների մեջ, Հին և Նոր Կտակարաններում։

Միշտ իմացականությանդ մեջ պահպանիր այս կնիքը։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։