« ՔՐԻՍՏՈՍԸ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ Է » – Գրադարան – Mashtoz.org

« ՔՐԻՍՏՈՍԸ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ Է »

Սբ. Հերոնիմոս Ստրիդոնացի (347-420). « Քարոզներ Մարկոսի Ավետարանի մասին », 9, 8 (SC 494).

 

[...] Երբ կարդում եմ Ավետարանը և այնտեղ հանդիպում եմ Օրենքից և Մարգարեներից քաղված վկայությունների, մտածում եմ միայն Քրիստոսի մասին։ Եթե կարդում եմ Մովսեսի գրություններից, եթե կարդում եմ Մարգարեների գրություններից, դա միայն նրա համար է, որպեսզի հասկանամ այն, ինչ նրանք ասում են Քրիստոսի վերաբերյալ։ Քանի որ, երբ հասնում եմ Քրիստոսի պայծառությանն ու Նրա լույսին, որն աչքերիս առաջ շլացուցիչ կերպով փայլում է ինչպես արևը, չեմ կարող այլևս տեսնել ճրագի լույսը։

Եթե օրը ցերեկով մի ճրագ է վառվում, մի՞թե լույս է անում։ Երբ արևը ծագում է, ճրագի լույսն անհետանում է։ Այսպես, երբ վայելում ենք Քրիստոսի ներկայությունը, Օրենքն ու Մարգարեները վերանում են։

Ոչ մի ձև մտադիր չեմ նվազեցնել Օրենքի ու Մարգարեների փառքը. ընդհակառակը, գովում եմ դրանք` Քրիստոսի ավետարանիչները եղած լինելու համար։ Բայց, երբ կարդում եմ Օրենքն ու Մարգարեներին, իմ նպատակը Օրենքի ու Մարգարեների վրա կանգ առնելը չէ, այլ ավելի` Օրենքի ու Մարգարեների միջոցով Քրիստոսին հասնելը։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։