« ԱՍՏՎԱԾ ԿՅԱՆՔԻ ԵՎ ՀԱՐՈՒԹՅԱՆ Է ԿԱՆՉԵԼ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՄԱՐԴՈՒՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՍՏՎԱԾ ԿՅԱՆՔԻ ԵՎ ՀԱՐՈՒԹՅԱՆ Է ԿԱՆՉԵԼ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՄԱՐԴՈՒՆ »

ՀՈՒՍՏԻՆՈՍ, Հարության մասին, Պատառիկ Ա. [107 Holl], VIII, 4-5 (PG 6, 1585B-C).
 
 
[...] Թերևս հոգի՞ն է, որպես այդպիսին, որ կազմում է մարդու էությունը: Ո՛չ, այն պարզապես մարդու հոգին է:
Ուրեմն մարմի՞նն է այն, ինչն անվանվում է մարդ: Ո՛չ, այն պարզապես մարդու մարմինն է:
Ուրեմն, քանի որ այդ երկու բաղադրամասերը, միմյանցից բաժանվելու դեպքում, չեն կազմում մարդու էությունը, հարկավոր է ասել, որ երկուսի միավորմամբ ձևավորված միությունն է միայն արժանի կոչվելու մարդ:
Եվ անկասկած, Աստված կյանքի և հարության է կանչել ամբողջական մարդուն, այլ ո՛չ թե՝ մարդու մի մասը: Այն, ինչը որ կանչված է, մարդու ամբողջությունն է, այսինքն՝ հոգին, բայց նաև մարմինը:
Հետևաբար, եթե երկու մասերը կազմում են մի անբաժանելի միություն, ինչպե՞ս կարող ենք ընդունել, որ մեկը փրկվի առանց մյուսի: Երբ մարմնի համար ընդունում ենք մի նոր ծնունդ ստանալու հնարավորությունը, ինչպիսի՜ խտրականություն կլիներ, եթե հոգին փրկվեր առանց մարմնի: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։