« ԻՆՉՈ՞Ւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՎ ԻՐ ԽԱՉՎԱԾ ՄԱՐՄՆՈՎ » – Գրադարան – Mashtoz.org

« ԻՆՉՈ՞Ւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՎ ԻՐ ԽԱՉՎԱԾ ՄԱՐՄՆՈՎ »

ՀՈՒՍՏԻՆՈՍ, Հարության մասին, Պատառիկ Բ. [108 Holl], IX, 1-4 (PG 6, 1588C-1589A).
 
 
[...] Եթե մարմինն իրոք ոչ մի օգտակարություն չունի, ուրեմն Քրիստոսն ինչո՞ւ բժշկեց այն: Եվ, հատկապես, ինչո՞ւ հասավ մինչև իսկ հարություն առնելու մեռելներից: Ո՞րն էր Իր նպատակը: Մի՞թե այն չէր, որ մեզ ցույց տար, թե ինչպես պետք է կատարվի հարությունը:
Ինչպես նաև, ինչպե՞ս Նա հարություն տվեց մեռելներին: Հոգինե՞րն էին, թե՞ մարմինները: Ակնհայտ է, որ երկուսը միասին էին: Եթե հարությունը պետք է միայն հոգևոր լիներ, Իր հարության պահին Նա պետք է որ ցույց տար Իր մարմինը մի կողմում պառկած, իսկ մյուս կողմում Իր հոգին այնպես, ինչպես որ է: Բայց Նա նման բան չարեց, հարություն առավ Իր մարմնով, համոզված, որ կյանքի խոստումը վերաբերվում էր նաև մարմնին:
Ինչո՞ւ հարություն առավ Իր խաչված մարմնով: Որպեսզի փաստեր մարմնի հարության իրականությունը: Կամենալով համոզել Իր աշակերտներին, որոնք չէին ուզում հավատալ, որ Նա իսկապես հարություն է առել Իր մարմնով, [...] թույլ տվեց, որ հպվեն Իրեն և նրանց ցույց տվեց գամերի հետքերն Իր ձեռքերի վրա: Բայց քանի որ նրանք տակավին չէին կարողանում հավատալ, որ Նա Ինքն էր, և Նա Ինքն էր Իր մարմնով, ցանկություն հայտնեց ուտել նրանց հետ [...] և կերավ մի քիչ մեղր և ձուկ: Ահա այսպես եղավ, որ նրանց տվեց ապացույցը, որ հարությունը կատարվելու է մեր իրական նյութական մարմնում:
Ինչպես նաև, քանի որ ասել էր, որ մեր բնակությունը լինելու է երկնքում, կամեցավ փաստել, որ մարմնի համար անհնարին չէ գնալ «երկինք», և «նրանք տեսան, թե Նա ինչպես էր բարձրանում երկինք» (Մրկ 16, 19) այնպիսին, ինչպիսին որ Ինքն էր, այսինքն՝ Իր մարմնով: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։