
« ԱՇԱԿԵՐՏ ԴԱՐՁՐԵՔ ԲՈԼՈՐ ԱԶԳԵՐԻՆ ». Մտթ 28, 16-20
- 01
-
02
-
-
03
-
-
- ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ - Կեսգիշերվա Պատարագ. « ԱՍՏՎԱԾ ՀԱՅՈՒՄ Է ՍՐՏԻՆ »
- ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ - Արևագալի Պատարագ. « ՔՐԻՍՏՈՍԸ ԾՆՎՈՒՄ Է, ՈՐՊԵՍԶԻ ԵՍ ԾՆՎԵՄ »
- ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ - Ցերեկվա Պատարագ. « ԼՈՒՅՍԸ ԿԱՎԵ ԿԵՂԵՎԻ ՄԵՋ »
- Տոն Հիսուսի, Մարիամի և Հովսեփի Սուրբ Ընտանիքի. « ԱՍՏԾՈ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԻԱՄԻ ՍՐՏՈՒՄ »
- Տոն Ամենասրբուհի Կույս Մարիամ Աստվածամոր. « ՆԱ ԱՅՆՏԵՂ Է, ՈՒՐ ԻՐԵՆ ԹՈՂՆՈՒՄ ԵՆ ՄՏՆԵԼ »
- Երկրորդ Կիրակի Սուրբ Ծննդից հետո. « ԵՐԲ ՓՈՇԻՆ ԴԱՐՁԱՎ ՄԱՐՄԻՆ »
- ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ. « ՄԵԶ ԱՄԵՆԱՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ ՍՐԲԵՐԸ »
- Աստվածահայտնության հաջորդ Կիրակի, Հիսուսի Մկրտությունը. « ԵՐԿՆՔԻ ԲԱՑՎԵԼԸ »
-
- Քառասնորդացի 1-ին Կիրակի. « ՀԱՐՁԱԿՈՒՄ ՀԱՎԱՏՔԻ ԴԵՄ »
- Քառասնորդացի 2-րդ Կիրակի. « ՈՒՆԿՆԴՐՈՒՄ, ՈՐ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ Է »
- Քառասնորդացի 3-րդ Կիրակի. « ՎԱՂՎԱ ԲԱՐԻՔԸ, ԵՐԵԿՎԱ ԱՄԼՈՒԹՅՈՒՆԸ »
- Քառասնորդացի 4-րդ Կիրակի. « ՄԻ ՀԱՅՐ, ՈՐ ՀՈԳՆԵԼ Է ԾԱՌԱՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒՑ, ԶԱՎԱԿՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ »
- Քառասնորդացի 5-րդ Կիրակի. « ԱՌԱՋԻՆ ՕՐԵՆՔԸ. ՈՐ ՄԱՐԴԸ ԱՊՐԻ »
- Ծաղկազարդի Կիրակի. « ՄԻ ՏԱՐԲԵՐ ԱՍՏՎԱԾ »
-
- Հարության Սուրբ Զատիկի Կիրակի. « ԿԱՆԱՅՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԻՇՈՒՄ ԵՆ »
- Զատկվա 2-րդ Կիրակի. « ՀԱՆՁՆՎԵԼ ՁԱՅՆԻՆ »
- Զատկվա 3-րդ Կիրակի. « ԵԹԵ ՈՉ ՍԵՐԸ, ԳՈՆԵ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ »
- Զատկվա 4-րդ Կիրակի. « Ո՛Չ ՈՔ ... ԵՐԲԵ՛Ք ... ԻՄ ՁԵՌՔԻՑ »
- Զատկվա 6-րդ Կիրակի. « ՄԵՆՔ՝ ՏԻԵԶԵՐՔԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ԲԵԿՈՐՆԵՐՍ »
- ՀԱՄԲԱՐՁՈՒՄ. « ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ. ՄԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ »
-
- Տոն Քրիստոսի Սրբազնասուրբ Մարմնի և Արյան. « ՏԱԼՈՎ ԻՐԵՆ, ՄԵԶ ՏԱԼԻՍ Է ԱՄԵՆ ԻՆՉ »
- Ընթացիկ ժամանակվա 11-րդ Կիրակի. « ԱՆՈՒՇԱՀՈՏ ՕԾԱՆԵԼԻՔ ԲԵՐԱԾ ԿԻՆԸ »
- Ընթացիկ ժամանակվա 14-րդ Կիրակի. « ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՓՎՈՒՄ Է ՍՐՏՈՎ »
- Ընթացիկ ժամանակվա 15-րդ Կիրակի. « ԱՊԱԳԱՆ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԲԱՅԻ ՄԵՋ. ''ՊԻՏԻ ՍԻՐԵՍ'' »
- Ընթացիկ ժամանակվա 16-րդ Կիրակի. « ՄԻԱԿ ՍԻՐՈ ԵՐԿՈՒ ԴԵՄՔԵՐԸ »
- Ընթացիկ ժամանակվա 20-րդ Կիրակի. « ՀՈՒՐԸ ԵՎ ՍՈՒՐԸ »
-
-
04
-
-
05
-
-
06
-
- 07
- 08
Վերջին ժամադրությունը, որ Հիսուս տալիս է Իր աշակերտներին, Գալիլիայի լեռներից մեկի վրա է, այն աշխարհամասի, որտեղից ամեն բան սկիզբ էր առել։ Լեռները կարծես ցուցիչ սլաքներ լինեն, ուղղված դեպի անսահմանը, երկիրն են, որ ներթափանցում է երկնքի մեջ, պատվանդան են Աստծո ոտքերի համար, օթևանն են լույսի հայտնության. լեռների վրա է ընկնում, արդարև, արևի առաջին ճառագայթը, և լեռների վրա է հանգչում նաև վերջինը։
Երբ Նրան տեսան, երկրպագեցին Նրան։ Ոմանք, մինչդեռ, երկմտեցին։ Հիսուսը երկրից մեկնում է պակասորդ գրանցող հաշվեկշռով. Իրեն մնացել են միայն տասնմեկ վախեցած ու շփոթված մարդիկ, և տոկուն ու քաջասիրտ կանանց մի փոքրիկ խումբ։ Երեք տարի շարունակ Նրա ետևից քայլել էին Պաղեստինի ճանապարհների վրա, շատ բան չեն հասկացել, բայց Նրան շա՜տ են սիրել, և բոլորով ներկայացել են վերջին ժամադրությանը, վերջին լեռան վրա։ Եվ սա միակ երաշխիքն է, որի կարիքն ունի Հիսուսը։ Այժմ կարող է վերադառնալ Հոր մոտ, վստահ, որ սիրված է, թեև ամբողջովին հասկացված չէ, և գիտի, որ նրանցից ոչ մեկը չի մոռանալու Իրեն։ Հիսուսը վստահության մի վիթխարի, անտրամաբանական քայլ է կատարում մարդկանց նկատմամբ, որոնք տակավին երկմտում են, չի մնում՝ նրանց ամեն բան կրկին ու կրկին բացատրելու։ Ավետարանն ու նոր աշխարհը, որի մասին միասին երազել էին, վստահում է նրանց դյուրաբեկությանը, ո՛չ թե՝ դասարանի առաջավորների խելացիությանը. օրենքն է մանանեխի հատիկի, մի պտղունց աղի, փոքրերի, որոնք կարող են թթխմոր լինել և գուցե մինչև իսկ հուր, Ավետարանով ու ծնունդներով վարակելու համար նրանց, որոնց հանդիպելու էին։
Մի զարմանահրաշ հատված կա Հիսուսի խոսքերի մեջ. «Ինձ է տրվել ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա։ [...] Գնացե՛ք, ուրեմն [...]»։ Այդ «ուրեմն»ը գեղեցկագույն է. Հիսուսի համար ակնհայտ է, որ ամեն բան, որ Իրենն է, նաև մերն է։ Ամեն բան մեր համար է. Իր կյանքը, Իր մահը, Իր ուժը։ Ուրեմն, գնացե՛ք։ Աշակերտ դարձրեք բոլոր ազգերին։ Բայց ... ի՞նչ նպատակով։ Հետևորդների մի ընդհանուր զինակոչ կատարելո՞ւ, շարժումը նոր անդամակցողներով ավելացնելո՞ւ։ Ո՛չ։ Այլ՝ աստվածային մի վարակի, մի համաճարակի համար, որն հարկավոր է տարածել երկրի վրա։ Գնացե՛ք, երկնքի բույրը ցանեցեք կյանքերի վրա, որոնց հանդիպելու եք, սովորեցրեք կյանքի արհեստը, այնպես՝ ինչպես որ տեսել եք Ինձ անելիս, ցույց տվեք նրանց, թե որքա՜ն գեղեցիկ են ու մեծարժեք։
Իսկ ապա վերջին խոսքերը, Իր կտակը. «Ես ձեր հետ եմ, ամեն օր, մինչև աշխարհի վախճանը»։ Ձեր հետ, միշտ, մինչև վերջ։ Թե ի՛նչ է Համբարձումը, հասկանում ենք այս խոսքերից։ Հիսուսը չի գնացել վեր կամ հեռու, տիեզերքի ինչ որ մի հեռավոր անկյուն, այլ՝ է՛լ ավելի մոտ է դարձել, քան առաջ էր։ Եթե առաջ աշակերտների կողքին էր, այժմ լինելու է նրանց մեջ։ Չի գնացել ամպերից այն կողմ, այլ՝ կերպերից այն կողմ։ Համբարձել է գոյությունների խորության մեջ, արարչության ու արարածների վերջին էության մեջ, և ներսից մղում է ինչպես մի վերամբարձ ուժ, դեպի մի ավելի լուսավոր կյանք։ Այն Հիսուսը, որն Իր համար ընտրեց Խաչը՝ իմ բոլոր տառապանքների մեջ ինձ հարության կայծեր պարգևելու համար, իմ բոլոր բանտերի պատերի ու պարիսպների մեջ փախուստի անցքեր բացելու համար, Նա իմ Աստվածն է, Հեղինակը բոլոր ազատագրումների։