
« ԵՐԱՆԻ՜ Է ՄԵԶ ». Մտթ 5, 1-12
- 01
-
02
-
-
03
-
-
- ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ - Կեսգիշերվա Պատարագ. « ԱՍՏՎԱԾ ՀԱՅՈՒՄ Է ՍՐՏԻՆ »
- ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ - Արևագալի Պատարագ. « ՔՐԻՍՏՈՍԸ ԾՆՎՈՒՄ Է, ՈՐՊԵՍԶԻ ԵՍ ԾՆՎԵՄ »
- ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ - Ցերեկվա Պատարագ. « ԼՈՒՅՍԸ ԿԱՎԵ ԿԵՂԵՎԻ ՄԵՋ »
- Տոն Հիսուսի, Մարիամի և Հովսեփի Սուրբ Ընտանիքի. « ԱՍՏԾՈ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԻԱՄԻ ՍՐՏՈՒՄ »
- Տոն Ամենասրբուհի Կույս Մարիամ Աստվածամոր. « ՆԱ ԱՅՆՏԵՂ Է, ՈՒՐ ԻՐԵՆ ԹՈՂՆՈՒՄ ԵՆ ՄՏՆԵԼ »
- Երկրորդ Կիրակի Սուրբ Ծննդից հետո. « ԵՐԲ ՓՈՇԻՆ ԴԱՐՁԱՎ ՄԱՐՄԻՆ »
- ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ. « ՄԵԶ ԱՄԵՆԱՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ ՍՐԲԵՐԸ »
- Աստվածահայտնության հաջորդ Կիրակի, Հիսուսի Մկրտությունը. « ԵՐԿՆՔԻ ԲԱՑՎԵԼԸ »
-
- Քառասնորդացի 1-ին Կիրակի. « ՀԱՐՁԱԿՈՒՄ ՀԱՎԱՏՔԻ ԴԵՄ »
- Քառասնորդացի 2-րդ Կիրակի. « ՈՒՆԿՆԴՐՈՒՄ, ՈՐ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ Է »
- Քառասնորդացի 3-րդ Կիրակի. « ՎԱՂՎԱ ԲԱՐԻՔԸ, ԵՐԵԿՎԱ ԱՄԼՈՒԹՅՈՒՆԸ »
- Քառասնորդացի 4-րդ Կիրակի. « ՄԻ ՀԱՅՐ, ՈՐ ՀՈԳՆԵԼ Է ԾԱՌԱՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒՑ, ԶԱՎԱԿՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ »
- Քառասնորդացի 5-րդ Կիրակի. « ԱՌԱՋԻՆ ՕՐԵՆՔԸ. ՈՐ ՄԱՐԴԸ ԱՊՐԻ »
- Ծաղկազարդի Կիրակի. « ՄԻ ՏԱՐԲԵՐ ԱՍՏՎԱԾ »
-
- Հարության Սուրբ Զատիկի Կիրակի. « ԿԱՆԱՅՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԻՇՈՒՄ ԵՆ »
- Զատկվա 2-րդ Կիրակի. « ՀԱՆՁՆՎԵԼ ՁԱՅՆԻՆ »
- Զատկվա 3-րդ Կիրակի. « ԵԹԵ ՈՉ ՍԵՐԸ, ԳՈՆԵ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ »
- Զատկվա 4-րդ Կիրակի. « Ո՛Չ ՈՔ ... ԵՐԲԵ՛Ք ... ԻՄ ՁԵՌՔԻՑ »
- Զատկվա 6-րդ Կիրակի. « ՄԵՆՔ՝ ՏԻԵԶԵՐՔԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ԲԵԿՈՐՆԵՐՍ »
- ՀԱՄԲԱՐՁՈՒՄ. « ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ. ՄԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ »
-
- Տոն Քրիստոսի Սրբազնասուրբ Մարմնի և Արյան. « ՏԱԼՈՎ ԻՐԵՆ, ՄԵԶ ՏԱԼԻՍ Է ԱՄԵՆ ԻՆՉ »
- Ընթացիկ ժամանակվա 11-րդ Կիրակի. « ԱՆՈՒՇԱՀՈՏ ՕԾԱՆԵԼԻՔ ԲԵՐԱԾ ԿԻՆԸ »
- Ընթացիկ ժամանակվա 14-րդ Կիրակի. « ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՓՎՈՒՄ Է ՍՐՏՈՎ »
- Ընթացիկ ժամանակվա 15-րդ Կիրակի. « ԱՊԱԳԱՆ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԲԱՅԻ ՄԵՋ. ''ՊԻՏԻ ՍԻՐԵՍ'' »
- Ընթացիկ ժամանակվա 16-րդ Կիրակի. « ՄԻԱԿ ՍԻՐՈ ԵՐԿՈՒ ԴԵՄՔԵՐԸ »
- Ընթացիկ ժամանակվա 20-րդ Կիրակի. « ՀՈՒՐԸ ԵՎ ՍՈՒՐԸ »
-
-
04
-
-
05
-
-
06
-
- 07
- 08
Խորհրդածություն Մատթեոս 5, 1-12 ( « ԵՐԱՆԻՆԵՐ » ) հատվածի շուրջ
Երանի՜ է ձեզ, երանի՜ է մեզ։
Բոլորս էլ աղքատ ենք եղել, գոնե երբեմն. բոլորս էլ լացել ենք, գոնե մի անգամ. և այդ մեկ անգամը բավական է եղել։
Իննը երանությունների երկայնքին դանդաղորեն բացվում ու ներկայանում է երջանկության օրենքը. դրանք չեն վկայակոչում արտակարգ գործողություններ, այլ` վերաբերվում են սովորական պատմությունների, որոնք մեր ամենօրյա հացն են։ Դրանց անակնկալն այն է, որ նրանք, ովքեր շատ են արտասվել, տեսնում են իրենց արցունքներն հավաքված իբրև գանձ Աստծո ափի մեջ, և նրանք, ովքեր աղքատ են, հռչակվում են Աստծո Արքայության իշխաններ։
Բայց ցանկի մեջ կանք մենք բոլորս. համեստները, հեզերը, իրենք իրենց մեջ խաղաղվածները, մաքուր հայացք ունեցողները, որոնք աշխարհի անմաքուր հայացք ունեցողների համար ոչ մի կարևորություն չունեն, բայց ովքեր ընդունակ են քնքշանք պարգևելու հոգուն, ճերմակ ու թեթև` ինչպես ձյունը։
Երանությունները խոսքեր ունեն, որ հմայում են մեզ, բայց հետո հասկանում ենք, որ մեր ձեռքերի մեջ է դրվել կյանքի ամենադժվարին, ամենահեղափոխական ու ամենահակընթաց ծրագիրը, որ մարդը երբևէ կարող է մտածել։
Երանի՜ ձեզ` աղքատներիդ։ Եվ մենք կարող էինք ակնկալել, որ շարունակությունն այս կերպ հնչեր. Որովհետև իրավիճակը շուտով փոխվելու է, որովհետև դուք դառնալու եք հարուստ։ Ո՛չ։ Երանի՜ ձեզ, որովհետև Աստված ձեզ ավելի մոտ է, դուք ավելի ազատություն ունեք, նվազ կառչածություն ես֊ին ու առարկաներին։ Երանի՜ ձեզ, որովհետև դուք եք պահպանում – և ո՛չ թե հարուստները – հույսը, որ ավելի լավ կյանքը հնարավոր է բոլորի համար։
Ցոփության ու աղքատության այս աշխարհում, լռաձայն մի բանակ կառուցում է խաղաղության օազիսներ` աշխատանքի վայրում, ընտանիքում, հիմնարկներում. համառորեն հետևելով ձրիության ու արդարության գաղափարականին, ազնիվ գտնվելով փոքրիկ բաների մեջ։ Ավետարանական երանությունների մարդիկ, աշխարհի կողմից անտեսված, երբեք չեն հայտնվի լրատվական «ցանցում», բայց նրանք են պատմության ծածուկ օրենսդիրները։
Երանի՜ նրանց, որ լացում են։ Պարադոքսային խոսք։ Երջանկություն և արցունքներ` խառնված միասին, անբաժանելի կերպով։
Բայց Աստված արտասվողի կողմից է, ո՛չ թե ցավի։ Իրոք, երանելի են անվանվում աղքատները, այլ ո՛չ թե՝ աղքատությունը, ո՛չ իրավիճակները։ Երջանիկ է անվանվում նա, ով երջանիկ չէ, բայց ո՛չ որովհետև լացելը երջանիկ է դարձնում, այլ` որովհետև մի նոր բան է կատարվում. «Ոտքի՜, դուք, որ լալիս եք, առա՜ջ. Աստված քայլում է ձեր հետ, դարմանում է ձեր սրտի վերքերը, բացում է դեպի ապագա տանող ճանապարհը»։ Արտասվողին մի խորհրդավոր հրեշտակ ավետում է. «Տերը քո հետ է»։
Երջանի՜կ են արդարները։ Կյանքի անծայրածիր ընթացքի մեջ արդարները – նրանք, որ ամենաշատն են տառապել – առաջնորդում են ուրիշներին, նրանց քաշում են առաջ և վեր։ Դա ամենուր ենք տեսնում. ով ավելի ջինջ սիրտ ունի, մատնացույց է անում ճանապարհը. ով շատ է արտասվել, ավելի հեռուն է տեսնում. ով ավելի ողորմած է, ուրիշներին օգնում է վերսկսել։
Երանի՜ ողորմածներին. միակն են, որ ապագայում գտնելու են ողորմությունը, որն այժմ արդեն ունեն, և որը միշտ կրելու են իրենց հետ, իբրև գործիք, որ ի զորու է բացելու հավիտենության դարպասները։
Իննը խոսքերի մեջ կա մեկը` գրված ի՛մ համար, և որը ե՛ս պետք է զատորոշեմ, որովհետև պարունակում է ի՛մ առաքելությունը, ի՛մ հնարավորությունը` լինելու ավելի մարդ, ավելի ազատ և ավելի ճշմարիտ։ Այդ խոսքի հետևորդությամբ եմ կանչված` կատարելու իմ ընթացքը, մի աշխարհում, որը բարության պատմությունների կարիքն ունի, արանց ու կանանց, որ զբաղվում են այլոց երջանկությամբ։ Եվ Աստված կզբաղվի իրենց երջանկությամբ։