
« ԵՐԿՈՒ ՍՐՏԵՐԸ ». Մրկ 12, 28-34
- 01
-
02
-
-
03
-
-
- ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ - Կեսգիշերվա Պատարագ. « ԱՍՏՎԱԾ ՀԱՅՈՒՄ Է ՍՐՏԻՆ »
- ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ - Արևագալի Պատարագ. « ՔՐԻՍՏՈՍԸ ԾՆՎՈՒՄ Է, ՈՐՊԵՍԶԻ ԵՍ ԾՆՎԵՄ »
- ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ - Ցերեկվա Պատարագ. « ԼՈՒՅՍԸ ԿԱՎԵ ԿԵՂԵՎԻ ՄԵՋ »
- Տոն Հիսուսի, Մարիամի և Հովսեփի Սուրբ Ընտանիքի. « ԱՍՏԾՈ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԻԱՄԻ ՍՐՏՈՒՄ »
- Տոն Ամենասրբուհի Կույս Մարիամ Աստվածամոր. « ՆԱ ԱՅՆՏԵՂ Է, ՈՒՐ ԻՐԵՆ ԹՈՂՆՈՒՄ ԵՆ ՄՏՆԵԼ »
- Երկրորդ Կիրակի Սուրբ Ծննդից հետո. « ԵՐԲ ՓՈՇԻՆ ԴԱՐՁԱՎ ՄԱՐՄԻՆ »
- ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ. « ՄԵԶ ԱՄԵՆԱՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ ՍՐԲԵՐԸ »
- Աստվածահայտնության հաջորդ Կիրակի, Հիսուսի Մկրտությունը. « ԵՐԿՆՔԻ ԲԱՑՎԵԼԸ »
-
- Քառասնորդացի 1-ին Կիրակի. « ՀԱՐՁԱԿՈՒՄ ՀԱՎԱՏՔԻ ԴԵՄ »
- Քառասնորդացի 2-րդ Կիրակի. « ՈՒՆԿՆԴՐՈՒՄ, ՈՐ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ Է »
- Քառասնորդացի 3-րդ Կիրակի. « ՎԱՂՎԱ ԲԱՐԻՔԸ, ԵՐԵԿՎԱ ԱՄԼՈՒԹՅՈՒՆԸ »
- Քառասնորդացի 4-րդ Կիրակի. « ՄԻ ՀԱՅՐ, ՈՐ ՀՈԳՆԵԼ Է ԾԱՌԱՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒՑ, ԶԱՎԱԿՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ »
- Քառասնորդացի 5-րդ Կիրակի. « ԱՌԱՋԻՆ ՕՐԵՆՔԸ. ՈՐ ՄԱՐԴԸ ԱՊՐԻ »
- Ծաղկազարդի Կիրակի. « ՄԻ ՏԱՐԲԵՐ ԱՍՏՎԱԾ »
-
- Հարության Սուրբ Զատիկի Կիրակի. « ԿԱՆԱՅՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԻՇՈՒՄ ԵՆ »
- Զատկվա 2-րդ Կիրակի. « ՀԱՆՁՆՎԵԼ ՁԱՅՆԻՆ »
- Զատկվա 3-րդ Կիրակի. « ԵԹԵ ՈՉ ՍԵՐԸ, ԳՈՆԵ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ »
- Զատկվա 4-րդ Կիրակի. « Ո՛Չ ՈՔ ... ԵՐԲԵ՛Ք ... ԻՄ ՁԵՌՔԻՑ »
- Զատկվա 6-րդ Կիրակի. « ՄԵՆՔ՝ ՏԻԵԶԵՐՔԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ԲԵԿՈՐՆԵՐՍ »
- ՀԱՄԲԱՐՁՈՒՄ. « ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ. ՄԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ »
-
- Տոն Քրիստոսի Սրբազնասուրբ Մարմնի և Արյան. « ՏԱԼՈՎ ԻՐԵՆ, ՄԵԶ ՏԱԼԻՍ Է ԱՄԵՆ ԻՆՉ »
- Ընթացիկ ժամանակվա 11-րդ Կիրակի. « ԱՆՈՒՇԱՀՈՏ ՕԾԱՆԵԼԻՔ ԲԵՐԱԾ ԿԻՆԸ »
- Ընթացիկ ժամանակվա 14-րդ Կիրակի. « ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՓՎՈՒՄ Է ՍՐՏՈՎ »
- Ընթացիկ ժամանակվա 15-րդ Կիրակի. « ԱՊԱԳԱՆ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԲԱՅԻ ՄԵՋ. ''ՊԻՏԻ ՍԻՐԵՍ'' »
- Ընթացիկ ժամանակվա 16-րդ Կիրակի. « ՄԻԱԿ ՍԻՐՈ ԵՐԿՈՒ ԴԵՄՔԵՐԸ »
- Ընթացիկ ժամանակվա 20-րդ Կիրակի. « ՀՈՒՐԸ ԵՎ ՍՈՒՐԸ »
-
-
04
-
-
05
-
-
06
-
- 07
- 08
Խորհրդածություն Մարկոս 12, 28-34 ( « ԱՌԱՋԻՆ ՊԱՏՎԻՐԱՆԸ » ) հատվածի շուրջ
Ո՞րն է, բոլորի մեջ, ամենամեծ պատվիրանը։
«Օգնի՜ր մեզ վերադառնալ պարզին, ամեն ինչի սկզբին»։ ... Հիսուսը անում է դա, դուրս գալով սխեմաներից` մի պատասխանով, որը պատվիրանների մեջ չկա։ Որքա՜ն գեղեցիկ է Հիսուսի ազատությունը, Նրա հակակոնֆորմիստական խելքը. Հիսուսի, Ով ազատության ու երևակայության ամենաջինջ սրբապատկերն է։
Պատասխանը սկսվում է մի բայով. «դու կսիրես», ապառնի ժամանակով, մատնանշելու համար մի ան-վերջ պատմություն, որովհետև սերը աշխարհի ապագան է, որովհետև առանց սիրո՝ մարդկության համար ապագա չկա։
«Ամենամեծ»ից առաջ, սակայն, Հիսուսը ոգեկոչում է մի «զրոյական», մի «մեկնարկային պատվիրան». «Շըմա՛» (եբր. שְׁמַע), «Լսի՛ր», հիշի՛ր, մի՛ մոռացիր, պահիր այն` դաստակիդ կապված, դի՛ր այն իբրև կնիք՝ քո սրտի վրա, ինչպես մի զարդ՝ աչքերիդ առաջ։ ... Խանդաղատանք է ներշնչում այս Աստվածը, որ հայցում է. «Լսի՜ր ինձ, խնդրում եմ»: Լսելը՝ սիրել է։
Կսիրես ամբողջ սրտով. ո՛չ թե ենթարկվածի նման, այլ` սիրահարվածի։
Ինչ որ մեկն առաջարկել է մի ուրիշ թարգմանություն. «Կսիրես Աստծուն քո բոլոր սրտերով»։ Կարծես ուզում է ասել. քո լուսեղեն սրտով և քո ստվերոտ սրտով, սիրի՛ր Նրան այն սրտով, որը հավատում է, և նաև այն սրտով, որը կասկածում է. այնպես, ինչպես որ կարողանում ես, ինչպես որ հաջողվում է քեզ, թեկուզև շնչակտուր լինելով, երբ արևը պայծառորեն փայլում է և երբ մթնում է, և փակ աչքերով, երբ մի փոքր վախեցած ես, նաև արցունքներով։ Սրբուհի Թերեզա Ավիլացին, մի տեսիլքի ժամանակ, այս մտերմիկ խոստովանանքն է լսում Տիրոջից. «Քո մեկ "Սիրում եմ Քեզ'' խոսքի համար կրկին ծայրից կստեղծեի տիեզերքը»։
«Քո ամբողջ մտքով»։ Սերը պետք է խելացի լինի. այնպիսին, որ կամենա ավելի շատ ճանաչել Նրան, ավելի շատ ուսումնասիրել Նրան, ավելի շատ հասկանալ Նրան։ Խոսել և երգել և գրել Նրա մասին, սիրո մի աղոթք, սիրո մի երգ, սիրո մի բանաստեղծություն՝ քո սիրույն ուղղված։
Իրականում, ոչ մի նոր բան։ Նույն խոսքերը կրկնում են բոլոր կրոնների միստիկները, Աստծուն որոնողները՝ բոլոր հավատքներին պատկանող, հազարամյակներից ի վեր։
Ավետարանական նորությունը մի երկրորդ պատվիրանի անսպասելի ավելացման մեջ է. մի երկրորդ պատվիրան, որ նման է առաջինին։ ... Քրիստոնեության հանճարն ասում է. «Կսիրես մարդուն» պատվիրանը նման է «Կսիրես Աստծուն» պատվիրանին։ Մերձավորը նման է Աստծուն։ Մերձավորն ունի դեմք և ձայն, սիրո և գեղեցկության քաղց, Աստծո նմանությամբ։
Երկինքն ու երկիրը չեն ընդդիմանում, գրկախառնվում են։ Շիլ Ավետարան, մարդ ուզում է ասել. մի աչքը դեպի վերև, մյուսը` դեպի ներքև, աչքերը Երկնքում, իսկ ոտքերը` երկրին ամուր կպած։
Բայց ո՞վ է իմ մերձավորը։ Հարցնում է Նրան մեկ ա՛յլ վարդապետ։ Գտա մի պատասխան, որն ընդարձակեց սիրտս. Գանդիի պատասխանը, մի ո՛չ քրիստոնյայի. «Իմ մերձավորն այն ամեն ինչն է, որ ապրում է իմ հետ, այս երկրի վրա». անձինք, բայց նաև ջուրը, արևը, կրակը, ամպերը, բույսերը, կենդանիները։
Քույր Մայր Երկիրը և նրա բոլոր արարածները։
Պատվիրանը դառնում է. «Սիրի՛ր երկիրն այնպես, ինչպես սիրում ես ինքդ քեզ. սիրիր նրան այնպես, ինչպես սիրում է նրան Աստված»։ Ապրել` նշանակում է կենակցել, ապրել միասին. գոյություն ունենալ` նշանակում է գոյակցել, գոյություն ունենալ միասին։ Ո՛չ բնավ՝ հնազանդվել հրամանների կամ հանդիսավոր արարողություններ կատարել, այլ` պարզապես, սքանչելիորեն, երջանկաբար` սիրել։
«Աստված ուրիշ բան չի անում, քան միայն՝ այս մեկն, ամբողջ օրը. մնում է ծննդկանի անկողնու վրա և ծնում է» (Մայստեր Էկխարտ):
Ի՞նչ է ծնում։ Սեր, որը կյանք է։
Թարգմանեց՝ Ալբերտ Պետրոսյան