
Ընթացիկ ժամանակվա 16-րդ Կիրակի. « ՄԻԱԿ ՍԻՐՈ ԵՐԿՈՒ ԴԵՄՔԵՐԸ »
- 01
-
02
-
-
03
-
-
- ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ - Կեսգիշերվա Պատարագ. « ԱՍՏՎԱԾ ՀԱՅՈՒՄ Է ՍՐՏԻՆ »
- ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ - Արևագալի Պատարագ. « ՔՐԻՍՏՈՍԸ ԾՆՎՈՒՄ Է, ՈՐՊԵՍԶԻ ԵՍ ԾՆՎԵՄ »
- ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ - Ցերեկվա Պատարագ. « ԼՈՒՅՍԸ ԿԱՎԵ ԿԵՂԵՎԻ ՄԵՋ »
- Տոն Հիսուսի, Մարիամի և Հովսեփի Սուրբ Ընտանիքի. « ԱՍՏԾՈ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԻԱՄԻ ՍՐՏՈՒՄ »
- Տոն Ամենասրբուհի Կույս Մարիամ Աստվածամոր. « ՆԱ ԱՅՆՏԵՂ Է, ՈՒՐ ԻՐԵՆ ԹՈՂՆՈՒՄ ԵՆ ՄՏՆԵԼ »
- Երկրորդ Կիրակի Սուրբ Ծննդից հետո. « ԵՐԲ ՓՈՇԻՆ ԴԱՐՁԱՎ ՄԱՐՄԻՆ »
- ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ. « ՄԵԶ ԱՄԵՆԱՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ ՍՐԲԵՐԸ »
- Աստվածահայտնության հաջորդ Կիրակի, Հիսուսի Մկրտությունը. « ԵՐԿՆՔԻ ԲԱՑՎԵԼԸ »
-
- Քառասնորդացի 1-ին Կիրակի. « ՀԱՐՁԱԿՈՒՄ ՀԱՎԱՏՔԻ ԴԵՄ »
- Քառասնորդացի 2-րդ Կիրակի. « ՈՒՆԿՆԴՐՈՒՄ, ՈՐ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ Է »
- Քառասնորդացի 3-րդ Կիրակի. « ՎԱՂՎԱ ԲԱՐԻՔԸ, ԵՐԵԿՎԱ ԱՄԼՈՒԹՅՈՒՆԸ »
- Քառասնորդացի 4-րդ Կիրակի. « ՄԻ ՀԱՅՐ, ՈՐ ՀՈԳՆԵԼ Է ԾԱՌԱՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒՑ, ԶԱՎԱԿՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ »
- Քառասնորդացի 5-րդ Կիրակի. « ԱՌԱՋԻՆ ՕՐԵՆՔԸ. ՈՐ ՄԱՐԴԸ ԱՊՐԻ »
- Ծաղկազարդի Կիրակի. « ՄԻ ՏԱՐԲԵՐ ԱՍՏՎԱԾ »
-
- Հարության Սուրբ Զատիկի Կիրակի. « ԿԱՆԱՅՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԻՇՈՒՄ ԵՆ »
- Զատկվա 2-րդ Կիրակի. « ՀԱՆՁՆՎԵԼ ՁԱՅՆԻՆ »
- Զատկվա 3-րդ Կիրակի. « ԵԹԵ ՈՉ ՍԵՐԸ, ԳՈՆԵ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ »
- Զատկվա 4-րդ Կիրակի. « Ո՛Չ ՈՔ ... ԵՐԲԵ՛Ք ... ԻՄ ՁԵՌՔԻՑ »
- Զատկվա 6-րդ Կիրակի. « ՄԵՆՔ՝ ՏԻԵԶԵՐՔԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ԲԵԿՈՐՆԵՐՍ »
- ՀԱՄԲԱՐՁՈՒՄ. « ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ. ՄԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ »
-
- Տոն Քրիստոսի Սրբազնասուրբ Մարմնի և Արյան. « ՏԱԼՈՎ ԻՐԵՆ, ՄԵԶ ՏԱԼԻՍ Է ԱՄԵՆ ԻՆՉ »
- Ընթացիկ ժամանակվա 11-րդ Կիրակի. « ԱՆՈՒՇԱՀՈՏ ՕԾԱՆԵԼԻՔ ԲԵՐԱԾ ԿԻՆԸ »
- Ընթացիկ ժամանակվա 14-րդ Կիրակի. « ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՓՎՈՒՄ Է ՍՐՏՈՎ »
- Ընթացիկ ժամանակվա 15-րդ Կիրակի. « ԱՊԱԳԱՆ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԲԱՅԻ ՄԵՋ. ''ՊԻՏԻ ՍԻՐԵՍ'' »
- Ընթացիկ ժամանակվա 16-րդ Կիրակի. « ՄԻԱԿ ՍԻՐՈ ԵՐԿՈՒ ԴԵՄՔԵՐԸ »
- Ընթացիկ ժամանակվա 20-րդ Կիրակի. « ՀՈՒՐԸ ԵՎ ՍՈՒՐԸ »
-
-
04
-
-
05
-
-
06
-
- 07
- 08
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
Ծննդոց 18, 1-10
Աստված Աբրահամին երևաց Մամբրեի կաղնու մոտ, երբ նա կեսօրին դեռ նստած էր իր վրանի դռան մոտ։ Աբրահամը բարձրացրեց աչքերը և իր դիմաց տեսավ երեք տղամարդկանց։ Տեսնելով նրանց, նա իր վրանի դռան մոտից ընդառաջ գնաց, գլուխը խոնարհեց մինչև գետին ու ասաց նրանց. «Տե՜ր, եթե շնորհ գտա քո առաջ, քո ծառային անտես մի՛ արա, թող մի քիչ ջուր բերեն, լվան ձեր ոտքերը, ապա հովացեք ծառի տակ։ Հաց բերեմ, կերեք և ապա գնացեք ձեր ճանապարհով, որովհետև ձեր ծառայի մոտ գալու համար շեղեցիք ձեր ճանապարհը»։ Նրանք պատասխանեցին. «Արա՛ այնպես, ինչպես ասացիր»։ Աբրահամը շտապեց դեպի վրանը՝ Սառայի մոտ, և ասաց նրան. «Շտապիր, երեք գրիվ ընտիր ալյուր հունցիր և նկանակ պատրաստիր»։ Աբրահամը գնաց դեպի նախիրը, վերցրեց մի մատղաշ, լավ հորթ, տվեց ծառային ու շտապեցրեց, որ կերակուր պատրաստի։ Նա վերցրեց կարագ, կաթ ու հորթի մսից պատրաստված կերակուրը և դրեց նրանց առաջ։ Նրանք կերան, իսկ ինքը կանգնած մնաց նրանց առաջ, ծառի տակ։ Նրանք հարցրեցին. «Ո՞ւր է քո կին Սառան»։ Նա պատասխանեց. «Վրանում է»։ Նրանցից մեկն ասաց. «Ես եկող տարի նույն այս օրերին կգամ քո մոտ և քո կին Սառան որդի կունենա»։ Սառան ականջ էր դնում վրանի դռանը՝ նրա ետևում կանգնած։
Պողոս Առաքյալի Նամակը Կողոսացիներին 1, 24-28
[...] Եթե ամուր ու անսասան մնաք հավատքի մեջ և անխախտ՝ հույսի մեջ այն Ավետարանի, որ լսեցիք և որ քարոզվեց երկնքի տակ գտնվող բոլոր արարածներին, և որին ես՝ Պողոսը, սպասավոր եղա։ Եվ այժմ ուրախ եմ ձեր համար կրած իմ չարչարանքների համար և իմ մարմնի մեջ լրացնում եմ Քրիստոսի նեղությունների պակասը Իր մարմնի համար, որ է Եկեղեցին. դրան ես՝ Պողոսը, սպասավոր եղա ըստ Աստծո տնտեսության, որ տրվեց ինձ՝ ձեր մեջ կատարելապես քարոզելու Աստծո խոսքը, այն խորհուրդը, որ ծածկված էր դարերից և սերունդներից, և որ այժմ հայտնվեց իր սրբերին. Աստված կամեցավ ցույց տալ նրանց, թե փառքի ինչպիսի՜ ճոխություն կա այս խորհրդի մեջ հեթանոսների համար. և այդ խորհուրդը այս է. Քրիստոսը՝ փառքի հույսը, ձեր մեջ։
Ղուկաս 10, 38-42
Հիսուսը մի գյուղ մտավ և մի կին, որի անունը Մարթա էր, հյուրընկալեց Նրան իր տանը։ Նա մի քույր ուներ, որի անունը Մարիամ էր և որը, Հիսուսի ոտքերի մոտ նստած, ունկնդրում էր Նրա խոսքը։ Մարթան, մինչդեռ, ամբողջովին բռնված էր բազմաթիվ ծառայություններով։ Ուստի առաջ գալով՝ ասաց. «Տե՜ր, հոգդ չէ՞, որ քույրս ինձ միայնակ է թողել ծառայելու։ Ուրեմն ասա´ նրան, որ ինձ օգնի»։ Բայց Հիսուսը նրան պատասխանեց. «Մարթա՜, Մարթա՜, դու բազմաթիվ բաների համար ես մտահոգվում ու խռովվում, մինչդեռ միայն մեկ բանի կարիք կա։ Մարիամը լավագույն մասն է ընտրել, որն իրենից չի խլվելու»։
ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ
Անցնել հոգետանջ մտահոգությունից այն բանի, որը պարտավոր եմ անել Իր համար, հիացմունքին այն բանի, որը Նա անում է իմ համար. սա´ է հոգևոր ընթացքը Բեթանիայի երկու քույրերի, որոնք խորհրդապատկերն են քրիստոնյա յուրաքանչյուր հավատացյալի։ Անցնել իբրև պարտականություն ընկալված Աստծուց՝ իբրև իղձ ընկալված Աստծուն։
Մարիամը, որ լավ ճանաչում է Հիսուսին, ընդունակ է Նրան տակավին հիացմունքով ունկնդրելու. ընդունակ է տակավին հիանալու, կարծես առաջին անգամը լիներ։ Բոլորս ծանոթ ենք առաջին անգամվա հրաշքին։ Հետո, վարժվում ենք, սովորական է դառնում։ Հավիտենությունը, մինչդեռ, նշանակում է չվարժվել, առաջին անգամվա հրաշքն է, որ կրկնվում է միշտ, անդադար. Բեթանիայի Մարիամի հրաշքը, կրկին ու կրկին նստած Հիսուսի ոտքերի մոտ՝ ըմպելու Նրա խոսքերը ... և Նրա լռությունները ... և Նրա աչքերը։
Հիսուսը՝ ընկերություն կերտողը, ծառաներ չի փնտրում, այլ՝ ընկերներ. չի փնտրում անձինք, որ ինչ որ մի բան անեն Իր համար, այլ՝ անձինք, որ թույլ տան, որ Ինքը մեծագործություններ կատարի, ինչպես Նազարեթի Մարիամը. «Ամենակալը մեծագործություններ կատարեց իմ մեջ»։
Ամբողջ հավատքի կենտրոնը այն է, ինչը որ Աստված անում է իմ համար. ո´չ թե այն, ինչը որ ես անում եմ Աստծո համար։
Մարիամը լավագույն մասն է ընտրել, այսինքն՝ սկսել է ճիշտ մասից, ճիշտ մեկնակետից. ընտրել է ընթացքը, որ սկիզբ է առնում Աստծո հետ սիրտ առ սիրտ, դու առ դու, դեմք առ դեմք հարաբերությունից։
Մարիամը նստած է Հիսուսի ոտքերի մոտ. ընկերությունը պահանջում է մոտիկություն։ Ընկերոջը մատուցելիք առաջին ծառայությունը – «Ընկեր»ը Աստծո անուններից մեկն է – նրան լսելն է, նրան մոտիկ մնալով։ Առաջին աղոթքը հիացմունքով լի հայացքն է. նրան նայելուց ավելի՝ նայված լինել նրա կողմից։ Եվ ապա՝ սեփական անձդ կարդալ այդ հայացքի մեջ։ Եվ ապա՝ նայել այդ աչքերի ներքին օվկիանոսից ներս։
Մի տեսակ վարակ է քեզ կպնում, երբ մոտենում ես մի մարդու, ինչպիսին Հիսուսն է. «անել»ուց է´լ ավելի կարևոր բան է «ինչո´ւ անել»ը, և կյանքի վերջին ու վճռական հիմնավորումները, և բոցավառ սիրտը։
«Մարթա՜, Մարթա՜, դու բազմաթիվ բաների համար ես մտահոգվում»։ Հիսուսը չի հակառակվում ծառայությանը, այլ՝ մտահոգությանը, խռովքին. ո´չ թե փափագին, այլ՝ փափագների ցրվածությանը. «միայն մեկ բանի կարիք կա»։ Եվ չի ասում, թե դա ո´րն է։ Բայց Քրիստոսի ոտքերի մոտ նստելը մեզ դարձնում է էականը փնտրող ուխտավորներ, գիշերային պահակներ, որ հսկում են ավելորդի ու անհրաժեշտի, վաղանցուկի ու հավիտենականի միջև։
Ո՞րն է միակ հարկավոր բանը։ Չապրել առանց խորհրդի, առանց ընկալելու գոյության խորհրդավորությունը, չապրել առանց սիրով օծված հարաբերությունների։ Չկա անսահմանափակություն երկրի վրա՝ մարդկային հարաբերություններից դուրս։ Չկա բացարձակություն՝ սիրուց հեռու։
Մարթան ու Մարիամը ընդդիմադիր բևեռներ չեն, նրանց դիրքորոշումները փոխադարձ լրացնում են միմյանց։ Մարթան չի կարող լինել առանց Մարիամի, որովհետև մեր ծառայությունը մի ակունք ունի, միակը, որով սիրտն ընդարձակվում է։
Մարիամն էլ չի կարող լինել առանց Մարթայի, որովհետև չկա Աստծո հանդեպ սեր, որ չպետք է վերածվի կոնկրետ արարքների։ Ընկերն ու սպասավորը սիրելու երկու կերպեր են, երկուսն էլ անհրաժեշտ, երկու բևեռներն են մեկ միակ պատվիրանի. «Պիտի սիրես Տիրոջը՝ քո Աստծուն, և պիտի սիրես քո մերձավորին». մեկ միակ երանության. «Երանի՜ նրանց, ովքեր լսում են Խոսքը. երանի՜ նրանց, ովքեր այն գործադրում են»։
Ես Մարթան եմ, ես Մարիամն եմ. իմ ներսում երկու քույրերը ձեռք ձեռքի տված են քայլում, և երբ ոչինչ ի զորու չի լինի բաժանելու մարդուն Աստծուց, այդ ժամանակ ոչինչ ի զորու չի լինի բաժանելու մարդուն մարդկանց հանդեպ մատուցված ծառայությունից։