
« ԾԻԱԾԱՆՆԵՐՈՎ ՇԱՌԱԳՈՒՆԱԾ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆԵՐ ». Մտթ 21, 33-43
- 01
-
02
-
-
03
-
-
- ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ - Կեսգիշերվա Պատարագ. « ԱՍՏՎԱԾ ՀԱՅՈՒՄ Է ՍՐՏԻՆ »
- ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ - Արևագալի Պատարագ. « ՔՐԻՍՏՈՍԸ ԾՆՎՈՒՄ Է, ՈՐՊԵՍԶԻ ԵՍ ԾՆՎԵՄ »
- ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ - Ցերեկվա Պատարագ. « ԼՈՒՅՍԸ ԿԱՎԵ ԿԵՂԵՎԻ ՄԵՋ »
- Տոն Հիսուսի, Մարիամի և Հովսեփի Սուրբ Ընտանիքի. « ԱՍՏԾՈ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԻԱՄԻ ՍՐՏՈՒՄ »
- Տոն Ամենասրբուհի Կույս Մարիամ Աստվածամոր. « ՆԱ ԱՅՆՏԵՂ Է, ՈՒՐ ԻՐԵՆ ԹՈՂՆՈՒՄ ԵՆ ՄՏՆԵԼ »
- Երկրորդ Կիրակի Սուրբ Ծննդից հետո. « ԵՐԲ ՓՈՇԻՆ ԴԱՐՁԱՎ ՄԱՐՄԻՆ »
- ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ. « ՄԵԶ ԱՄԵՆԱՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ ՍՐԲԵՐԸ »
- Աստվածահայտնության հաջորդ Կիրակի, Հիսուսի Մկրտությունը. « ԵՐԿՆՔԻ ԲԱՑՎԵԼԸ »
-
- Քառասնորդացի 1-ին Կիրակի. « ՀԱՐՁԱԿՈՒՄ ՀԱՎԱՏՔԻ ԴԵՄ »
- Քառասնորդացի 2-րդ Կիրակի. « ՈՒՆԿՆԴՐՈՒՄ, ՈՐ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ Է »
- Քառասնորդացի 3-րդ Կիրակի. « ՎԱՂՎԱ ԲԱՐԻՔԸ, ԵՐԵԿՎԱ ԱՄԼՈՒԹՅՈՒՆԸ »
- Քառասնորդացի 4-րդ Կիրակի. « ՄԻ ՀԱՅՐ, ՈՐ ՀՈԳՆԵԼ Է ԾԱՌԱՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒՑ, ԶԱՎԱԿՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ »
- Քառասնորդացի 5-րդ Կիրակի. « ԱՌԱՋԻՆ ՕՐԵՆՔԸ. ՈՐ ՄԱՐԴԸ ԱՊՐԻ »
- Ծաղկազարդի Կիրակի. « ՄԻ ՏԱՐԲԵՐ ԱՍՏՎԱԾ »
-
- Հարության Սուրբ Զատիկի Կիրակի. « ԿԱՆԱՅՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԻՇՈՒՄ ԵՆ »
- Զատկվա 2-րդ Կիրակի. « ՀԱՆՁՆՎԵԼ ՁԱՅՆԻՆ »
- Զատկվա 3-րդ Կիրակի. « ԵԹԵ ՈՉ ՍԵՐԸ, ԳՈՆԵ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ »
- Զատկվա 4-րդ Կիրակի. « Ո՛Չ ՈՔ ... ԵՐԲԵ՛Ք ... ԻՄ ՁԵՌՔԻՑ »
- Զատկվա 6-րդ Կիրակի. « ՄԵՆՔ՝ ՏԻԵԶԵՐՔԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ԲԵԿՈՐՆԵՐՍ »
- ՀԱՄԲԱՐՁՈՒՄ. « ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ. ՄԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ »
-
- Տոն Քրիստոսի Սրբազնասուրբ Մարմնի և Արյան. « ՏԱԼՈՎ ԻՐԵՆ, ՄԵԶ ՏԱԼԻՍ Է ԱՄԵՆ ԻՆՉ »
- Ընթացիկ ժամանակվա 11-րդ Կիրակի. « ԱՆՈՒՇԱՀՈՏ ՕԾԱՆԵԼԻՔ ԲԵՐԱԾ ԿԻՆԸ »
- Ընթացիկ ժամանակվա 14-րդ Կիրակի. « ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՓՎՈՒՄ Է ՍՐՏՈՎ »
- Ընթացիկ ժամանակվա 15-րդ Կիրակի. « ԱՊԱԳԱՆ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԲԱՅԻ ՄԵՋ. ''ՊԻՏԻ ՍԻՐԵՍ'' »
- Ընթացիկ ժամանակվա 16-րդ Կիրակի. « ՄԻԱԿ ՍԻՐՈ ԵՐԿՈՒ ԴԵՄՔԵՐԸ »
- Ընթացիկ ժամանակվա 20-րդ Կիրակի. « ՀՈՒՐԸ ԵՎ ՍՈՒՐԸ »
-
-
04
-
-
05
-
-
06
-
- 07
- 08
Խորհրդածություն Մատթեոս 21, 33֊43 ( « ՉԱՐ ՄՇԱԿՆԵՐԻ ԱՌԱԿԸ » ) հատվածի շուրջ
Վայրի խաղողի այգի՝ Եսայի Մարգարեի գրքում, արյան խաղողակութ՝ Մատթեոսի Ավետարանում. Աստծո հուսախաբությունների Կիրակին է։
Առակը հնչեցնում է հուսախաբ սիրո երգը. երգում է, սակայն, մի կրքի մասին, որ չի մարում, որ կրկին ճանապարհ է ընկնում, որի սքանչելիքների պաշարը երբեք չի սպառվում. որը յուրաքանչյուր մերժումից հետո վերսկսում է պաշարել մեզ նոր մարգարեներով, նոր ծառայողներով, Որդիով, իսկ վերջում` անպիտան համարված ու դեն նետված քարերով։
Հիսուսը սիրում էր խաղողի այգիները, ամենայն հավանականությամբ` շատ լավ ճանաչում էր դրանք, և ամենայն հավանականությամբ` շատ անգամներ է դրանցում քրտինք թափել։ Դրանք դիտում էր սիրո աչքերով և դրանցից առակներ էին ծաղկում։
Այս առակը, սակայն, դժնդակ է, մռայլ, որոշ պահերի` մղձավանջային, և դա` որովհետև իրականությունը Հիսուսի շուրջը դարձել էր չարաշունչ. խոսքն ուղղում է նրան, ով Իր մահն է պատրաստում։ Բայց սա չէ, որ մտահոգում է Նրան և սոսկում պատճառում։
Դառնության ու բռնության հորիզոնը, որ նշմարվում է առակի ներսում, ակնհայտ է դառնում մշակների արտաբերած խոսքերի մեջ, որոնք իմաստազուրկ են ու բռնությամբ լի. «Սա ժառանգն է. սպանենք սրան և մենք կտիրանանք ժառանգությանը»։ Ակնհայտ է, որ նրանց ներշնչում է մի ծածուկ ուժ, խորհրդավոր ու միաժամանակ ապուշ, որ շշնջում է մեզ. պետք է իշխես մյուսների վրա, պետք է ամենաուժեղը լինես, և այդ ժամանակ քոնը կլինեն իր խաղողի այգին, իր տունը, իր կինը, իր փողերը։
Շարժիչ ուժը ունենալն է, տիրանալը, վերցնելը, կուտակելը։ Իշխանության ու հարստության մտքով արբեցածությունն է երկրի երեսին կատարվող արյունահեղ այգեկութերից յուրաքանչյուրի արմատը։ Սա՛ է, որ մտահոգում է Հիսուսին։
Որպես առաջին բան, ուզում եմ այս փորձառության մեջ մնալ. զգալ ինձ խաղողի սիրված այգի, թողնել, որ Աստծո ձեռքերը մշակեն ինձ։ Ա՛յլ բան չեմ, եթե ո՛չ միայն` խաղողի մի փոքրագույն թուփ, բայց հե՛նց ինձնից է, որ Աստված չի ուզում հրաժարվել։
Պտուղը, որն Աստծո համբերությունն ակնկալում է ինձնից, խաղողի պտղի նման է. խաղողի, որն եթե սոսկ վերարտադրվելով մտահոգվեր, իր համար բավական կլիներ սակավաթիվ սերմեր միայն հասունացնել, և ո՛չ ամեն տարի։ Միայն մեկ ողկույզ` իր ողջ կյանքի ընթացքում։ Եվ մինչդեռ, ամեն աշուն, ահա՛ բուրմունքների ու գույների մի գերազանց առատություն, մի աննկարագրելի առատաձեռնություն` ընծայված բոլորին. մարդուն, փոքրիկ միջատին, սնուցող երկրին։ Բնության մեջ արձանագրվող վատնումը մի տպավորիչ, թեև լռաձայն բնօրինակ է` մարդու սրտի համար։
Եվ մխիթարական է տեսնելը, թե ինչպես Աստված երբեք չի հանձնվում, և թե ինչպես մեր յուրաքանչյուր դավաճանությունից հետո վերսկսում է պաշարել մեզ նոր գործելաոճով, նոր մարգարեների երևակայությամբ, վերսկսելով սկզբից, անսահման համբերությամբ։
Եզրափակում է առակը. «Ի՞նչ կանի խաղողի այգու Տերը` Որդու սպանությունից հետո»։
Հրեաների առաջարկած լուծումը սովորական վրիժառությունն է, որը դաս կլինի այլոց համար. ուրիշ ծառաների, որոնք հարկ եղածը ժամանակին կվճարեն իրենց տիրոջը։ Հիսուսը համաձայն չէ, Աստված Իր հավիտենությունը չի վատնում վրիժառությունների մեջ։ Եվ ահա՛ Նա, որ ներմուծում է Ավետարանի թարմ նորությունը. մարդու և Աստծո միջև դավաճանված սիրո մշտական պատմությունը չի եզրափակվում մի ձախողմամբ, այլ` խաղողի մի նոր այգիով։
Խաղողի այգիներում խաղողակութի ժամանակն է։ Մեր համար` դա ամեն օր է. գալիս են անձինք, փնտրում են հաց, Ավետարան, արդարություն, քաջություն, լույսի մի շող։ Ի՞նչ են գտնում մեր մեջ։ Լավորակ գինի՞, թե՞ տհաս հատիկ։
Աշխարհն Աստծունն է, բայց տրված է նրան, ով այն մշակում, ավելի լավն է դարձնում. նրան, ով խաղողի փոքրիկ այգիներ է աճեցնում իր պատմության անծայրածիր դաշտում։