
« ԿԱՊԱՆՔՆԵՐԻՑ ԱՐՁԱԿՎԱԾ ԿՅԱՆՔ ». Մտթ 5, 13-16
- 01
-
02
-
-
03
-
-
- ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ - Կեսգիշերվա Պատարագ. « ԱՍՏՎԱԾ ՀԱՅՈՒՄ Է ՍՐՏԻՆ »
- ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ - Արևագալի Պատարագ. « ՔՐԻՍՏՈՍԸ ԾՆՎՈՒՄ Է, ՈՐՊԵՍԶԻ ԵՍ ԾՆՎԵՄ »
- ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ - Ցերեկվա Պատարագ. « ԼՈՒՅՍԸ ԿԱՎԵ ԿԵՂԵՎԻ ՄԵՋ »
- Տոն Հիսուսի, Մարիամի և Հովսեփի Սուրբ Ընտանիքի. « ԱՍՏԾՈ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԻԱՄԻ ՍՐՏՈՒՄ »
- Տոն Ամենասրբուհի Կույս Մարիամ Աստվածամոր. « ՆԱ ԱՅՆՏԵՂ Է, ՈՒՐ ԻՐԵՆ ԹՈՂՆՈՒՄ ԵՆ ՄՏՆԵԼ »
- Երկրորդ Կիրակի Սուրբ Ծննդից հետո. « ԵՐԲ ՓՈՇԻՆ ԴԱՐՁԱՎ ՄԱՐՄԻՆ »
- ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ. « ՄԵԶ ԱՄԵՆԱՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ ՍՐԲԵՐԸ »
- Աստվածահայտնության հաջորդ Կիրակի, Հիսուսի Մկրտությունը. « ԵՐԿՆՔԻ ԲԱՑՎԵԼԸ »
-
- Քառասնորդացի 1-ին Կիրակի. « ՀԱՐՁԱԿՈՒՄ ՀԱՎԱՏՔԻ ԴԵՄ »
- Քառասնորդացի 2-րդ Կիրակի. « ՈՒՆԿՆԴՐՈՒՄ, ՈՐ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ Է »
- Քառասնորդացի 3-րդ Կիրակի. « ՎԱՂՎԱ ԲԱՐԻՔԸ, ԵՐԵԿՎԱ ԱՄԼՈՒԹՅՈՒՆԸ »
- Քառասնորդացի 4-րդ Կիրակի. « ՄԻ ՀԱՅՐ, ՈՐ ՀՈԳՆԵԼ Է ԾԱՌԱՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒՑ, ԶԱՎԱԿՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ »
- Քառասնորդացի 5-րդ Կիրակի. « ԱՌԱՋԻՆ ՕՐԵՆՔԸ. ՈՐ ՄԱՐԴԸ ԱՊՐԻ »
- Ծաղկազարդի Կիրակի. « ՄԻ ՏԱՐԲԵՐ ԱՍՏՎԱԾ »
-
- Հարության Սուրբ Զատիկի Կիրակի. « ԿԱՆԱՅՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԻՇՈՒՄ ԵՆ »
- Զատկվա 2-րդ Կիրակի. « ՀԱՆՁՆՎԵԼ ՁԱՅՆԻՆ »
- Զատկվա 3-րդ Կիրակի. « ԵԹԵ ՈՉ ՍԵՐԸ, ԳՈՆԵ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ »
- Զատկվա 4-րդ Կիրակի. « Ո՛Չ ՈՔ ... ԵՐԲԵ՛Ք ... ԻՄ ՁԵՌՔԻՑ »
- Զատկվա 6-րդ Կիրակի. « ՄԵՆՔ՝ ՏԻԵԶԵՐՔԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ԲԵԿՈՐՆԵՐՍ »
- ՀԱՄԲԱՐՁՈՒՄ. « ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ. ՄԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ »
-
- Տոն Քրիստոսի Սրբազնասուրբ Մարմնի և Արյան. « ՏԱԼՈՎ ԻՐԵՆ, ՄԵԶ ՏԱԼԻՍ Է ԱՄԵՆ ԻՆՉ »
- Ընթացիկ ժամանակվա 11-րդ Կիրակի. « ԱՆՈՒՇԱՀՈՏ ՕԾԱՆԵԼԻՔ ԲԵՐԱԾ ԿԻՆԸ »
- Ընթացիկ ժամանակվա 14-րդ Կիրակի. « ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՓՎՈՒՄ Է ՍՐՏՈՎ »
- Ընթացիկ ժամանակվա 15-րդ Կիրակի. « ԱՊԱԳԱՆ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԲԱՅԻ ՄԵՋ. ''ՊԻՏԻ ՍԻՐԵՍ'' »
- Ընթացիկ ժամանակվա 16-րդ Կիրակի. « ՄԻԱԿ ՍԻՐՈ ԵՐԿՈՒ ԴԵՄՔԵՐԸ »
- Ընթացիկ ժամանակվա 20-րդ Կիրակի. « ՀՈՒՐԸ ԵՎ ՍՈՒՐԸ »
-
-
04
-
-
05
-
-
06
-
- 07
- 08
Խորհրդածություն Մատթեոս 5, 13-16 ( « ԵՐԿՐԻ ԱՂԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԼՈՒՅՍԸ » ) հատվածի շուրջ
Դուք աշխարհի մեջ լույս եք և աղ։
Աղ` պահպանելու համար օգտակար բաները, նվազագույն և խոնարհ հավիտենություն` աշխարհի վրա ցանված։ Լույս` փաղաքշելու, գույներ ու գեղեցկություն վերարթնացնելու համար` աշխարհի գիշերվա մեջ։
Հիսուսը չի ասում. «Դուք երկրի մեղրն եք», բոլորին հաճո քաղցրախոսությամբ, այլ` աղը, որը կյանքի ուժ է և բնազդ, որ ներթափանցում է կատարելիք ընտրությունների մեջ, որ դիմադրում է օգտակար բաների փչացմանը, և վերստին ընթացքի մեջ է դնում այն, ինչը որ արժանի է ապագայի։ Եվ դա ավետում է իմ մանուկ հոգուն, իմ այն մասին, որը տակավին ընդունակ է զմայլվելու։
Խնդիրը շատ լուրջ է, որովհետև աշխարհի համար աղ և լույս լինել` նշանակում է, որ իմ կյանքի հաջողությունից – մարդկային և հոգևոր հարթությունների վրա – կախում ունի աշխարհի մնացած մասի որակը։
Ինչպե՞ս անել` ապրելու համար այս համընդհանուր պատասխանատվությունը, որ այս աստիճան լուրջ ու պարտավորեցնող է։ Ինչպե՞ս դնել ճրագը բարձր տեղում, որտեղից կկարողանա լուսավորել ամբողջ սենյակը։ Եսայի Մարգարեն խորհուրդ է տալիս նվազ խոսքեր արտասանել և ավելի գործնական քայլեր կատարել. «Հացդ կիսի՛ր». կտրուկ, կոնկրետ, գործնական խոսք։ Եվ ապա, ժեստերի, արարքների, գործերի մի հերթականություն. «Տանդ մեջ ընդունի՛ր, հագցրո՛ւ մերկին, աչքերդ ուրիշ կողմ մի՛ դարձրու։ Այդ ժամանակ քո լույսը կծագի արևագալի նման, քո վերքը արագ կսպիանա»։
Եվ զգում ես անհամբերությունը Աստծո և լուսաբացի, որ ծագում է, քաղցի, որ աղաղակում է. զգում ես աճապարանքը տառապող մարդու, որի բաղձանքն են հացն ու առողջությունը։ Լույսը գալիս է իմ հացի միջոցով, երբ այն դառնում է մե՛ր հացը, ուրիշի հետ կիսված, և ո՛չ թե իբրև նախանձոտ տիրապետություն պահված։
Բայց եթե աղը կորցնում է իր համը, եթե լույսը թաքցվում է սեղանի տակ, էլ ինչի՞ են դրանք պետք։ Ոչնչի՛։ Այդպես նաև մենք. եթե կորցնում ենք Ավետարանը, եթե փորձում ենք տաշել Աստծո Խոսքի "փշոտ" կողմերը և այն շաքարիկի կտորի վերածել, եթե ունենք աչքեր առանց լույսի և խոսքեր առանց այրող աղի, այդ ժամանակ ենթարկվում ենք իմաստազուրկ լինելու մահացու վտանգին, այլևս ոչինչ չնշանակելու` ոչ ոքի համար։
Ես հանգած լույս եմ, երբ ակնառու չեմ դարձնում գեղեցկությունն ու բարությունը այլոց մեջ, այլ` արբենում եմ նրանց թերություններով. այդ ժամանակ հանգցնում եմ բոցը, որ Աստված դրել է Իր արարածների մեջ, չխկչխկացող ծնծղա եմ (Պողոսի խոսքը վկա), ցածրորակ շեփոր։
Մինչդեռ, «ով ապրում է Ավետարանի համաձայն, մի բուռ լույս է` աշխարհի երեսին ցանված» (Ջիջի Վեռդի)։ Դու կարող ես լույսի գործեր կատարել։ Եվ դրանք պարզ գործերն են հեզերի, անարատների, արդարների, աղքատների. դրանք այլընտրանքային գործերն են` աշխարհի կողմից կատարված ընտրությունների համեմատ, ավետարանական տարբերությունն է` կյանքի ծաղկմանը ընծայված։
Երբ դու որպես միակ կանոն հետևում ես սիրույն, այդ ժամանակ դու Լույս և Աղ ես նրա համար, ով հանդիպում է քեզ։ Երբ երկու հոգի երկրի վրա սիրում են իրար, դառնում են լույս` խավարի մեջ, ջահ` շատերի քայլերի վրա։ Ամեն տեղ, ուր կա փոխադարձ բարյացակամություն, ցանվում է աղը, որ լավ համ է տալիս կյանքին։
Լույսը չի լուսավորում ինքն իրեն, աղը պետքական չէ ինքն իր համար։ Այսպես էլ յուրաքանչյուր հավատացյալ պետք է կրկնի. ինձնից սկսելով, բայց ո՛չ ինքս իմ համար։ Որովհետև մի կրոն, որ ծառայում է սոսկ սեփական հոգին փրկելու, Ավետարանի կրոնը չէ։
Լույսը պարտականություն չէ, այլ` բնական պտուղը նրա, ով իր հոգու թոքերով ներշնչել է Աստծուն։
Լույսի և աղի խոնարհությունը, ա՛յլ իրականությունների ետևում ծածկված մնալը, լուծվելը, թաքնվելը։ Ինձ արբեցնում է կյանքի ետևում այս թաքնվելը, ինձ լավ եմ զգում այսպես։ Զգում եմ, որ այստեղ է իմ տունը։