
Հիսնակացի 1-ին Կիրակի. « ԳԱԼԻՍ Է Ո՛Չ ԹԵ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՄԱՐԴՈՒՆ, ԱՅԼ՝ ՔԱՅԼԵԼՈՒ ՆՐԱ ՀԵՏ »
- 01
-
02
-
-
03
-
-
- ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ - Կեսգիշերվա Պատարագ. « ԱՍՏՎԱԾ ՀԱՅՈՒՄ Է ՍՐՏԻՆ »
- ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ - Արևագալի Պատարագ. « ՔՐԻՍՏՈՍԸ ԾՆՎՈՒՄ Է, ՈՐՊԵՍԶԻ ԵՍ ԾՆՎԵՄ »
- ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ - Ցերեկվա Պատարագ. « ԼՈՒՅՍԸ ԿԱՎԵ ԿԵՂԵՎԻ ՄԵՋ »
- Տոն Հիսուսի, Մարիամի և Հովսեփի Սուրբ Ընտանիքի. « ԱՍՏԾՈ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԻԱՄԻ ՍՐՏՈՒՄ »
- Տոն Ամենասրբուհի Կույս Մարիամ Աստվածամոր. « ՆԱ ԱՅՆՏԵՂ Է, ՈՒՐ ԻՐԵՆ ԹՈՂՆՈՒՄ ԵՆ ՄՏՆԵԼ »
- Երկրորդ Կիրակի Սուրբ Ծննդից հետո. « ԵՐԲ ՓՈՇԻՆ ԴԱՐՁԱՎ ՄԱՐՄԻՆ »
- ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ. « ՄԵԶ ԱՄԵՆԱՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ ՍՐԲԵՐԸ »
- Աստվածահայտնության հաջորդ Կիրակի, Հիսուսի Մկրտությունը. « ԵՐԿՆՔԻ ԲԱՑՎԵԼԸ »
-
- Քառասնորդացի 1-ին Կիրակի. « ՀԱՐՁԱԿՈՒՄ ՀԱՎԱՏՔԻ ԴԵՄ »
- Քառասնորդացի 2-րդ Կիրակի. « ՈՒՆԿՆԴՐՈՒՄ, ՈՐ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ Է »
- Քառասնորդացի 3-րդ Կիրակի. « ՎԱՂՎԱ ԲԱՐԻՔԸ, ԵՐԵԿՎԱ ԱՄԼՈՒԹՅՈՒՆԸ »
- Քառասնորդացի 4-րդ Կիրակի. « ՄԻ ՀԱՅՐ, ՈՐ ՀՈԳՆԵԼ Է ԾԱՌԱՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒՑ, ԶԱՎԱԿՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ »
- Քառասնորդացի 5-րդ Կիրակի. « ԱՌԱՋԻՆ ՕՐԵՆՔԸ. ՈՐ ՄԱՐԴԸ ԱՊՐԻ »
- Ծաղկազարդի Կիրակի. « ՄԻ ՏԱՐԲԵՐ ԱՍՏՎԱԾ »
-
- Հարության Սուրբ Զատիկի Կիրակի. « ԿԱՆԱՅՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԻՇՈՒՄ ԵՆ »
- Զատկվա 2-րդ Կիրակի. « ՀԱՆՁՆՎԵԼ ՁԱՅՆԻՆ »
- Զատկվա 3-րդ Կիրակի. « ԵԹԵ ՈՉ ՍԵՐԸ, ԳՈՆԵ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ »
- Զատկվա 4-րդ Կիրակի. « Ո՛Չ ՈՔ ... ԵՐԲԵ՛Ք ... ԻՄ ՁԵՌՔԻՑ »
- Զատկվա 6-րդ Կիրակի. « ՄԵՆՔ՝ ՏԻԵԶԵՐՔԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ԲԵԿՈՐՆԵՐՍ »
- ՀԱՄԲԱՐՁՈՒՄ. « ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ. ՄԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ »
-
- Տոն Քրիստոսի Սրբազնասուրբ Մարմնի և Արյան. « ՏԱԼՈՎ ԻՐԵՆ, ՄԵԶ ՏԱԼԻՍ Է ԱՄԵՆ ԻՆՉ »
- Ընթացիկ ժամանակվա 11-րդ Կիրակի. « ԱՆՈՒՇԱՀՈՏ ՕԾԱՆԵԼԻՔ ԲԵՐԱԾ ԿԻՆԸ »
- Ընթացիկ ժամանակվա 14-րդ Կիրակի. « ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՓՎՈՒՄ Է ՍՐՏՈՎ »
- Ընթացիկ ժամանակվա 15-րդ Կիրակի. « ԱՊԱԳԱՆ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԲԱՅԻ ՄԵՋ. ''ՊԻՏԻ ՍԻՐԵՍ'' »
- Ընթացիկ ժամանակվա 16-րդ Կիրակի. « ՄԻԱԿ ՍԻՐՈ ԵՐԿՈՒ ԴԵՄՔԵՐԸ »
- Ընթացիկ ժամանակվա 20-րդ Կիրակի. « ՀՈՒՐԸ ԵՎ ՍՈՒՐԸ »
-
-
04
-
-
05
-
-
06
-
- 07
- 08
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
Երեմիա 33, 14-16
Ահա՛ օրեր են գալու, - ասում է Տերը, - և ես հաստատ կատարելու եմ իմ բարի խոսքերը, որ հայտնեցի Իսրայելի տան մասին և Հուդայի տան մասին։ Այն օրերում և այն ժամանակ Դավթի համար մի արդար շառավիղ պիտի ծնեմ, որն իրավունք ու արդարություն պիտի պաշտպանի երկրի վրա։ Այն օրերում Հուդայի երկիրը պիտի փրկվի, և Երուսաղեմը հույսով պիտի ապրի։ Այս է այն անունը, որով նա պիտի կոչվի. «Տերն է մեր արդարությունը»։
1 Թեսաղոնիկեցիս 3, 12 - 4, 2
եվ Ինքը Տերը թող աճեցնի և առատացնի ձեր սերը, որ ունեք միմյանց հանդեպ և բոլորի հանդեպ, ինչպես և մենք՝ ձեր հանդեպ։ Թող Նա ամրացնի ձեր սրտերը, անարատ սրբությամբ, Աստծո և մեր Հոր առաջ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան ժամանակ՝ Իր բոլոր սրբերով հանդերձ։ Ուրեմն, եղբայրներ, աղաչում ենք ձեզ և հորդորում Քրիստոս Հիսուսով, որ ինչպես սովորեցիք մեզնից, այնպես ընթանաք և հաճելի լինեք Աստծուն. և այդպես էլ ընթանում եք, որպեսզի ավելի ու ավելի առաջ գնաք նույն բանի մեջ։ Եվ գիտեք, թե ինչպիսի՛ պատվերներ տվեցինք ձեզ Տեր Հիսուսով։
Ղուկաս 21, 25-28.34-36
«Եվ նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի և աստղերի վրա։ Եվ երկրի վրա պիտի լինի հեթանոսների տագնապ՝ ծովի և խռովության նման ահեղ ձայնի պատճառով, աշխարհի վրա գալիք պատահարների վախից և նախազգացումից մարդիկ պիտի մեռնեն, որովհետև երկնքի զորությունները պիտի շարժվեն։ Եվ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու Որդուն եկած՝ ամպերի վրա, զորությամբ և մեծ փառքով։ Եվ երբ սկսվի այս բանը լինել, վե՛ր կացեք և ձեր գլուխները բարձրացրե՛ք, որովհետև մոտ է ձեր փրկությունը»։ [...] «Զգո՛ւյշ եղեք ձեր անձերի համար. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով. և հանկարծակի հասնի ձեր վրա այն օրը. որովհետև այդ օրը որոգայթի նման պիտի հասնի այն ամենքի վրա, որոնք բնակվում են երկրագնդի ամբողջ երեսին։ Արթո՛ւն կացեք այսուհետև, ամեն ժամ աղո՛թք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, և արժանի լինեք կանգնելու Մարդու Որդու առաջ»։
ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ
Ներս է խուժում մարգարեությունը։ Հիսնակացը նախևառաջ սա՛ է։
Եվ, իսկույն, մարգարեի առաջին խոսքը վերսկսում է պատկերագրել Աստծո Դեմքը. «Ես Նա Եմ, Ով կատարում է բարի խոստումները»։ Ի՞նչ խոստումներ։ Որովհետև ինձ չի համոզում գաղափարը մի Աստծո, Ով խոստմնապահ է միայն Ինքն Իր հանդեպ, Ով հավատարիմ է միայն տրված խոսքին։ Սա շատերն են անում արդեն, և կարիք չկար, որ մի մարգարե կատարեր այդ փոքրիկ հայտնությունը։
Ես կարիքն ունեմ մի Աստծո, Ով հավատարիմ է մարդո՛ւ վերաբերյալ ասված «բարի» խոսքերին, ի՛մ համար «բարի» խոստումներին. հավատարիմ ո՛չ Ինքն Իրեն, այլ՝ մի անհագ սիրո, որն իր հանգստի շաբաթ օրը չի գտնի, քանի դեռ ե՛ս չեմ հասել «բարիքին»։ Ինձ հուզում է վստահելի Աստծո գաղափարը։ Քանի որ Նա վստահում է ինձ, ես էլ վստահում եմ Իրեն. Իրե՛ն, որ ի՛նձ հավատարիմ է։
Մինչ մարգարեն խոսում է Աստծո մասին, Ավետարանը վերսկսում է նկարագրել աշխարհի իրավիճակը. տագնապ, վախ, պատերազմներ։ Դյուրին է մեր այսօրվա մեջ տեղակայել պատերազմի դղրդոցը, պայթյունների շառաչը, մարդու կատաղությունը։ Եվ սակայն, սա միշտ, ի սկզբանե մեր պատմությունն է։
Այս անփոփոխ կատաղության ներսում, ահա՛, Հիսուսի նորությունը. «Տեսնելու են Մարդու Որդուն, որ գալիս է ամպերի վրայով»։ Աստված քննեց աշխարհի խնդիրը և եզրակացրեց, որ աշխարհն Իրենից չափազանց հեռու է ընկել։ Բայց, զայրանալու փոխարեն, հենց Ինքն է, որ գալիս է, Իր վրա է վերցնում հեռավորության հաղթահարման գործը, Իր վրա է վերցնում կատարելիք բոլոր քայլերի հոգնությունը։
Աստված քննեց մարդու խնդիրը և եզրակացրեց, որ մարդն Իրենից չափազանց հեռու է ընկել։ Բայց, մարդուն դատապարտելու փոխարեն, ճանապարհ է ընկել՝ վերամիավորելու պատռվածքի պատճառով ի հայտ եկած հեռավորությունը։
Տերը քննում է իմ խնդիրը և գտնում, որ սիրտս չափազանց ծանրացած է, և ավելի մոտիկ է գալիս, որպեսզի ծանրացած սիրտն էլ կարողանա Իր ձայնը լսել։
Հիսնակացը դա Աստծո մերձենալն է։ Բայց հիմա ամպերի վրայով չէ, որ գալու է, այլ՝ խաղաղության ծարավն ունեցող սրտերի փոքրիկ զուլալ ժեստերի միջոցով. ո՛չ թե հրեղեն գահին բազմած, այլ՝ իմ մոտիկների անակնկալ նրբանկատության մեջ, մի եղբորից կամ մի անծանոթից ստացածս ազնիվ վերաբերմունքի մեջ, որին չէի արժանացել. այսօ՛ր, ի՛մ համար։
Այս կարգավիճակով եմ ես գտնվում աշխարհում. քաղաքացի և պանդուխտ. օրերի պահապան և դեպի հավիտենություն քայլող ուխտավոր, նայելով արարածների աչքերի մեջ և, միաժամանակ, սևեռուն դիտելով երկնքի վիհերը. բարձրացնելով գլուխս դեպի վեր և արթուն պահակություն անելով դեպի վար, եղբայրներիս համար. ուշադիր իմ սրտին, և ուշադիր՝ Հոր հանդեպ։ Երբեք չհրաժարվելով մի սիրուց՝ հանուն մի ուրիշ սիրո։ Պողոսի ահարկու խոսքերի համաձայն. «Թող որ Տերը ձեզ առատացնի փոխադարձ և բոլորի հանդեպ սիրո մեջ»։ Ո՛չ միայն սիրել, այլ՝ առատանալ սիրո մեջ. ո՛չ միայն այն քչերի հանդեպ, որոնք քեզ անհրաժեշտ են քո զգացմունքային կյանքի համար, այլ՝ բոլորի հանդեպ։ Առատանալ, տալ առանց չափելու, առանց ընտրելու. տալ ավետարանաբար, անմտածվածորեն, աստվածորեն։
Այս աշխարհում, որ այսքա՜ն ագահ է զգացմունքներ արտահայտելու հարցում, սիրել առատորեն։ Այս աշխարհում, որ այսքա՜ն չափավոր է գորով պարգևելու հարցում, տալ ավելիով։
Եվ սա, երաշխավորում է Պողոսը, կամրապնդի աշխարհի սիրտը։ Այն սիրտը, որն, Աստծո նման, իր հանգիստը գտնում է միմիայն էլի ու էլի տքնաջան աշխատելու մեջ։