
« ՄԻ ԿԱԹԻԼ՝ ՏԵՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ». Հվհ 11, 1-45
- 01
-
02
-
-
03
-
-
- ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ - Կեսգիշերվա Պատարագ. « ԱՍՏՎԱԾ ՀԱՅՈՒՄ Է ՍՐՏԻՆ »
- ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ - Արևագալի Պատարագ. « ՔՐԻՍՏՈՍԸ ԾՆՎՈՒՄ Է, ՈՐՊԵՍԶԻ ԵՍ ԾՆՎԵՄ »
- ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ - Ցերեկվա Պատարագ. « ԼՈՒՅՍԸ ԿԱՎԵ ԿԵՂԵՎԻ ՄԵՋ »
- Տոն Հիսուսի, Մարիամի և Հովսեփի Սուրբ Ընտանիքի. « ԱՍՏԾՈ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԻԱՄԻ ՍՐՏՈՒՄ »
- Տոն Ամենասրբուհի Կույս Մարիամ Աստվածամոր. « ՆԱ ԱՅՆՏԵՂ Է, ՈՒՐ ԻՐԵՆ ԹՈՂՆՈՒՄ ԵՆ ՄՏՆԵԼ »
- Երկրորդ Կիրակի Սուրբ Ծննդից հետո. « ԵՐԲ ՓՈՇԻՆ ԴԱՐՁԱՎ ՄԱՐՄԻՆ »
- ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ. « ՄԵԶ ԱՄԵՆԱՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ ՍՐԲԵՐԸ »
- Աստվածահայտնության հաջորդ Կիրակի, Հիսուսի Մկրտությունը. « ԵՐԿՆՔԻ ԲԱՑՎԵԼԸ »
-
- Քառասնորդացի 1-ին Կիրակի. « ՀԱՐՁԱԿՈՒՄ ՀԱՎԱՏՔԻ ԴԵՄ »
- Քառասնորդացի 2-րդ Կիրակի. « ՈՒՆԿՆԴՐՈՒՄ, ՈՐ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ Է »
- Քառասնորդացի 3-րդ Կիրակի. « ՎԱՂՎԱ ԲԱՐԻՔԸ, ԵՐԵԿՎԱ ԱՄԼՈՒԹՅՈՒՆԸ »
- Քառասնորդացի 4-րդ Կիրակի. « ՄԻ ՀԱՅՐ, ՈՐ ՀՈԳՆԵԼ Է ԾԱՌԱՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒՑ, ԶԱՎԱԿՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ »
- Քառասնորդացի 5-րդ Կիրակի. « ԱՌԱՋԻՆ ՕՐԵՆՔԸ. ՈՐ ՄԱՐԴԸ ԱՊՐԻ »
- Ծաղկազարդի Կիրակի. « ՄԻ ՏԱՐԲԵՐ ԱՍՏՎԱԾ »
-
- Հարության Սուրբ Զատիկի Կիրակի. « ԿԱՆԱՅՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԻՇՈՒՄ ԵՆ »
- Զատկվա 2-րդ Կիրակի. « ՀԱՆՁՆՎԵԼ ՁԱՅՆԻՆ »
- Զատկվա 3-րդ Կիրակի. « ԵԹԵ ՈՉ ՍԵՐԸ, ԳՈՆԵ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ »
- Զատկվա 4-րդ Կիրակի. « Ո՛Չ ՈՔ ... ԵՐԲԵ՛Ք ... ԻՄ ՁԵՌՔԻՑ »
- Զատկվա 6-րդ Կիրակի. « ՄԵՆՔ՝ ՏԻԵԶԵՐՔԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ԲԵԿՈՐՆԵՐՍ »
- ՀԱՄԲԱՐՁՈՒՄ. « ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ. ՄԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ »
-
- Տոն Քրիստոսի Սրբազնասուրբ Մարմնի և Արյան. « ՏԱԼՈՎ ԻՐԵՆ, ՄԵԶ ՏԱԼԻՍ Է ԱՄԵՆ ԻՆՉ »
- Ընթացիկ ժամանակվա 11-րդ Կիրակի. « ԱՆՈՒՇԱՀՈՏ ՕԾԱՆԵԼԻՔ ԲԵՐԱԾ ԿԻՆԸ »
- Ընթացիկ ժամանակվա 14-րդ Կիրակի. « ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՓՎՈՒՄ Է ՍՐՏՈՎ »
- Ընթացիկ ժամանակվա 15-րդ Կիրակի. « ԱՊԱԳԱՆ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԲԱՅԻ ՄԵՋ. ''ՊԻՏԻ ՍԻՐԵՍ'' »
- Ընթացիկ ժամանակվա 16-րդ Կիրակի. « ՄԻԱԿ ՍԻՐՈ ԵՐԿՈՒ ԴԵՄՔԵՐԸ »
- Ընթացիկ ժամանակվա 20-րդ Կիրակի. « ՀՈՒՐԸ ԵՎ ՍՈՒՐԸ »
-
-
04
-
-
05
-
-
06
-
- 07
- 08
Խորհրդածություն Հովհաննես 11, 1-45 ( « ՂԱԶԱՐՈՍԻ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՈՒՄԸ » ) հատվածի շուրջ
Այդ օրը, Բեթանիայում, Հիսուսը երևում է առավել մարդկային, քան երբևէ։ Տեսնում ենք Նրան հուզմունքից դողալիս, արտասվելիս, ձայնը բարձրացնելիս։ Արտասվում է ընկերոջ՝ Ղազարոսի համար, արտասվում է մի դատարկության վրա, որը նույնքան կարծր է, որքան քարը, որով փակված է գերեզմանի մուտքը։
Ըմբոստ արցունքներ են Իր արցունքները, հիասքանչ վսեմությունը նրա, ով չի ընդունում մահը։ Վսեմաշուք սեր, գոռալու աստիճան. Դո՛ւրս արի։
Երբ սիրում է, մարդն աստվածային ժեստեր է կատարում։ Երբ սիրում է, Աստված դա անում է շա՜տ մարդկային ժեստերով։ Սիրո արցունքները հզոր խոշորացույց են կյանքի վրա. նայում ես դրանց մեջ և կարդում ես այն, ինչը որ գրքերի մեջ երբեք չես գտնի։
Մեզնից յուրաքանչյուրը Ղազարոս է, և Աստծո լացը մեր փրկությունն է։
Այնտեղ՝ շուրջը, ներկա էին իր սերերը։ Մարիամը ոտքերի ու գրկախառնությունների կինն է։ Մարթան՝ ուղիղ խոսքերի կինը, որոնք, մտերմությանը բնորոշ անմիջականությամբ, անշեղ հասնում են Հիսուսի սրտին. «Եթե Դու այստեղ լինեիր, եղբայրս չէր մեռնի»։
Հիսուսն էլ է ուղիղ խոսքերով ներկայացնում իրականությունների կորիզը. «Եղբայրդ հարություն է առնելու»։ Մարթան հակաճառում է. «Գիտեմ։ Բայց այդ օրն այնքա՜ն հեռու է իմ փափագից ու իմ ցավից»։
Մարթան խոսում է ապառնի ժամանակով, Հիսուսը՝ ներկա։ Եվ արձանագրում է խոսքեր, որոնք հրեղեն խոսքեր են Ավետարանի մեջ. «Ես իսկ եմ Հարությունը և Կյանքը»։
Հիսուսի ըմբոստությունը խարխլում է մահվան հիմքերը, իջնելով նրա երեք աստիճաններով.
1) Մի կողմ տարեք քարը։ Հեռացրե՛ք ժայռաբեկորները սրտից, ավերակները, որոնց տակ թաղում եք ինքներդ ձեզ. հեռացրե՛ք խղճահարությունները, մեղավորության զգացումները, չկարողանալը ներել՝ ինքներս մեզ և ուրիշների. հեռացրե՛ք ստացած չարիքի կրծող հիշատակը, որ ձեզ գամում է ձեր ներքին բանտախցի պատին։
2) Ղազարո՜ս, դո՛ւրս արի. դրսում կա արևը։ Դո՛ւրս արի ափսոսանքների ու հուսախաբությունների սև ու մութ անձավից, դո՛ւրս արի քեզ տիեզերքի կենտրոնը համարելու ինքնախաբեությունից։ «Դո՛ւրս արի», կրկնում է թիթեռնիկին, որ իմ ներսում է, փակված թրթուռի մեջ, որ վախեցած համոզված եմ, որ ես եմ։
3) Թողե՛ք, որ գնա։ Ազատվեցե՛ք բոլորդ՝ կապող երիզներից այն գաղափարի, թե մահը ամեն ինչի ավարտն է։ Եվ ապա, տվե՛ք նրան մի ճանապարհ, և ընկերներ, որոնց հետ կարող է ընթանալ այդ ճանապարհի վրա, մի քանի արցունք, և մի բևեռային աստղ։
Մի քար տեղաշարժվել է, գարնան մի ճեղք է բացվել։ Ընկերոջ ձայնը ցնցել է տիրող լռությունը, և արցունքներ թրջել են գերեզմանալաթերը։
Այդ ամենը տեղի է ունեցել սիրո ակնհայտ ու հրապարակային դրդապատճառներից ելնելով։
Նախանձում եմ Ղազարոսին։ Եվ ո՛չ որովհետև վերակենդանացած դուրս է գալիս գերեզմանից, այլ՝ որովհետև շրջապատված է մի բազմությամբ՝ անձանց, ովքեր սիրում են իրեն. ինչը որ հաջողված կյանքի նշան է։ Ղազարոսի բախտավորությունն ընկերությունն է, իր սրբությունը՝ գորովն է, որ պատում է իրեն չորս կողմից։
Եվ Ղազարոսը դուրս է գալիս գերագույն հույսով ողողված. ինչ որ մի բան, Ինչ Որ Մեկն առավել զորեղ է, քան մահը։
Արցունքների օրվա մեջ, սակայն, Աստված թվում է հեռու։ Իր հապաղումը ծանր է կշռում մեր ուսերին։
Չորս օր կշռեց Մարթայի ու Մարիամի ուսերին։ Եվ սակայն, մենք ենք Աստծո երկինքը։ Նա այստեղ է ո՛չ որպես բացառություններ անող, այլ՝ որպես փրկություն մահվան սրտում իսկ։
Ես հավատում եմ այս բանին, հավատքով այն անանուն հեղինակի, ով գրում էր. Հավատում եմ արևին, նաև երբ չի փայլում. և ընկերոջը, նաև երբ չեմ զգում իր ներկայությունը. և Աստծուն, նաև երբ լռում է։
Հարություն առնելու կանչված ենք մենք՝ ողջերս, ավելի՝ քան ննջեցյալները. արթնանալու՝ մեր բոլոր անշարժ, հանգած ու անօգուտ կյանքերից։ Կանչված ենք կենդանի դարձնելու կյանքը, տրված և ստացված սիրո պողոտայի վրա։