
« 1 + 1 = 1 ». Մրկ 10, 2-16
- 01
-
02
-
-
03
-
-
- ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ - Կեսգիշերվա Պատարագ. « ԱՍՏՎԱԾ ՀԱՅՈՒՄ Է ՍՐՏԻՆ »
- ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ - Արևագալի Պատարագ. « ՔՐԻՍՏՈՍԸ ԾՆՎՈՒՄ Է, ՈՐՊԵՍԶԻ ԵՍ ԾՆՎԵՄ »
- ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ - Ցերեկվա Պատարագ. « ԼՈՒՅՍԸ ԿԱՎԵ ԿԵՂԵՎԻ ՄԵՋ »
- Տոն Հիսուսի, Մարիամի և Հովսեփի Սուրբ Ընտանիքի. « ԱՍՏԾՈ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԻԱՄԻ ՍՐՏՈՒՄ »
- Տոն Ամենասրբուհի Կույս Մարիամ Աստվածամոր. « ՆԱ ԱՅՆՏԵՂ Է, ՈՒՐ ԻՐԵՆ ԹՈՂՆՈՒՄ ԵՆ ՄՏՆԵԼ »
- Երկրորդ Կիրակի Սուրբ Ծննդից հետո. « ԵՐԲ ՓՈՇԻՆ ԴԱՐՁԱՎ ՄԱՐՄԻՆ »
- ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ. « ՄԵԶ ԱՄԵՆԱՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ ՍՐԲԵՐԸ »
- Աստվածահայտնության հաջորդ Կիրակի, Հիսուսի Մկրտությունը. « ԵՐԿՆՔԻ ԲԱՑՎԵԼԸ »
-
- Քառասնորդացի 1-ին Կիրակի. « ՀԱՐՁԱԿՈՒՄ ՀԱՎԱՏՔԻ ԴԵՄ »
- Քառասնորդացի 2-րդ Կիրակի. « ՈՒՆԿՆԴՐՈՒՄ, ՈՐ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ Է »
- Քառասնորդացի 3-րդ Կիրակի. « ՎԱՂՎԱ ԲԱՐԻՔԸ, ԵՐԵԿՎԱ ԱՄԼՈՒԹՅՈՒՆԸ »
- Քառասնորդացի 4-րդ Կիրակի. « ՄԻ ՀԱՅՐ, ՈՐ ՀՈԳՆԵԼ Է ԾԱՌԱՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒՑ, ԶԱՎԱԿՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ »
- Քառասնորդացի 5-րդ Կիրակի. « ԱՌԱՋԻՆ ՕՐԵՆՔԸ. ՈՐ ՄԱՐԴԸ ԱՊՐԻ »
- Ծաղկազարդի Կիրակի. « ՄԻ ՏԱՐԲԵՐ ԱՍՏՎԱԾ »
-
- Հարության Սուրբ Զատիկի Կիրակի. « ԿԱՆԱՅՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԻՇՈՒՄ ԵՆ »
- Զատկվա 2-րդ Կիրակի. « ՀԱՆՁՆՎԵԼ ՁԱՅՆԻՆ »
- Զատկվա 3-րդ Կիրակի. « ԵԹԵ ՈՉ ՍԵՐԸ, ԳՈՆԵ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ »
- Զատկվա 4-րդ Կիրակի. « Ո՛Չ ՈՔ ... ԵՐԲԵ՛Ք ... ԻՄ ՁԵՌՔԻՑ »
- Զատկվա 6-րդ Կիրակի. « ՄԵՆՔ՝ ՏԻԵԶԵՐՔԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ԲԵԿՈՐՆԵՐՍ »
- ՀԱՄԲԱՐՁՈՒՄ. « ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ. ՄԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ »
-
- Տոն Քրիստոսի Սրբազնասուրբ Մարմնի և Արյան. « ՏԱԼՈՎ ԻՐԵՆ, ՄԵԶ ՏԱԼԻՍ Է ԱՄԵՆ ԻՆՉ »
- Ընթացիկ ժամանակվա 11-րդ Կիրակի. « ԱՆՈՒՇԱՀՈՏ ՕԾԱՆԵԼԻՔ ԲԵՐԱԾ ԿԻՆԸ »
- Ընթացիկ ժամանակվա 14-րդ Կիրակի. « ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՓՎՈՒՄ Է ՍՐՏՈՎ »
- Ընթացիկ ժամանակվա 15-րդ Կիրակի. « ԱՊԱԳԱՆ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԲԱՅԻ ՄԵՋ. ''ՊԻՏԻ ՍԻՐԵՍ'' »
- Ընթացիկ ժամանակվա 16-րդ Կիրակի. « ՄԻԱԿ ՍԻՐՈ ԵՐԿՈՒ ԴԵՄՔԵՐԸ »
- Ընթացիկ ժամանակվա 20-րդ Կիրակի. « ՀՈՒՐԸ ԵՎ ՍՈՒՐԸ »
-
-
04
-
-
05
-
-
06
-
- 07
- 08
Խորհրդածություն Մարկոս 10, 2-16 ( « ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ » ) հատվածի շուրջ
Մի քանի փարիսեցիներ գնում են Հիսուսի մոտ՝ նրան փորձելու համար։
Այն, ինչը որ հարցնում են Նրան, բոլորը գիտեին. «Օրինավո՞ր է, որ մի ամուսին արձակի իր կնոջը»: Հստակ է, որ այո՛. ավանդությունը, Աստծո Խոսքի վրա հիմնվելով, թույլատրում էր դա։
Հիսուսն իսկույն հեռավորություն է վերցնում և ասում. «Ի՞նչ է կարգադրել ձեզ Մովսեսը»: Մինչդեռ, որպես լավ հրեա, պետք է ասեր «ի՞նչ է մեզ կարգադրել Մովսեսը»։
«Մովսեսը թույլատրել է ապահարզանի ակտը»։ Եվ ուրեմն, Հիսուսը հեռավորություն է վերցնում նաև Մովսեսից և ընդգծում է. «Ձեր սրտի կարծրության պատճառով նա գրեց այս կանոնը»:
Այսպիսով հաստատում է մի վիթխարի բան. Օրենքը, որի վերաբերյալ մենք ասում ենք, թե Աստծո Օրենքն է, ո՛չ միշտ է արտահայտում Իր կամքը։ Եվ այդ իսկ պատճառով՝ բացարձակ արժեք չունի։ Հիսուսը կանգ չի առնում ա՛յլ կանոններ շարադրելու, Նրան չի հետաքրքրում կյանքը կանոնակարգելը, այլ՝ վերանորոգելը. պահպանել կրակը, ո՛չ թե՝ մեծարել մոխիրները։
Երեխաների նման, որ չեն հասկանում, բռնում է մեր ձեռքից և մեզ ուղեկցում է Աստծո և Նրա սկզբնական երազանքի տարածքներում. սկզբում Աստված նրանց արու և էգ ստեղծեց, սրա համար՝ մարդը կթողնի հորն ու մորը և երկուսը միայն մեկ մարմին կդառնան։
Աստծո երազանքն այն է, որ երկուսը փնտրեն, գտնեն, սիրեն միմյանց. որ դառնան և մնան մեկ։
Այդ ժամանակ, մեկին գումարած մեկ հավասար է մեկի։
Թող որ մարդը չբաժանի այն, ինչը որ Աստված միացրել է։ Սա է Նրա Անունը. «Աստված միացնում է»։ Եվ սիրո թշնամու աստվածաշնչյան անունը ճիշտ հակառակն է. նա, որ բաժանում է, բաժանողը, սատանան։
Խնդիրն, այնժամ, ամուսնալուծվելը կամ չամուսնալուծվելը, բաժանվելը կամ չբաժանվելը չէ, այլ՝ գտնվում է արմատին. խոսքը վերաբերվում է երազանքի հոգատար, համառ ու դիմացկուն պահպանմանը, որովհետև սերը դյուրաբեկ է և խնամքի քաղց ունի։
Եթե ամենայն լրջությամբ չես հետևում քո հարաբերություններին, եթե դրանց ժամանակ չես տրամադրում, եթե դրանք չես պահպանում հավատարմությամբ, երկյուղով ու դողով, դրանք դու արդեն մերժել ես քո սրտում։
«Նրանք երեխաներ էին տանում Հիսուսի մոտ, որպեսզի Նա դիպչեր նրանց»։ Բայց աշակերտները հանդիմանեցին նրանց։ Տեսնելով դա, Հիսուսը զայրացավ։
Զայրույթը մարգարեներին հատուկ զգացում է՝ անարդարության կամ կռապաշտության դիմաց. Հիսուսի հակազդեցությունն է՝ ի տես Տաճարի պղծման (Հվհ 2, 14)։
Այստեղ հակազդում է նույն կերպ, որովհետև երեխաները սրբազան իրականություն են. նրանց նմաններին է պատկանում Աստծո Արքայությունը։
Ո՞վ է նրանց նման։ Երեխաներն ավելի բարի չեն, քան մեծահասակները, բայց հմուտ ուսուցիչներ են վստահության և հիացմունքի արվեստի մեջ։ Նրանք, այո՛, գիտեն ապրել դաշտի շուշանների ու երկնքի թռչունների նման, գիտեն խաղալ ամբողջ օրը՝ դելֆինների նման, հետաքրքրված այն բանով, թե ի՛նչ կբերի նրանց այդ օրը, հեշտությամբ ժպտում են ու գրկախառնվում:
Մինչև 12 տարեկան երեխան պարտականություններ չունի Օրենքի նկատմամբ, ապրում է լուսանցքում, չունի ծեսեր, որոնց պարտավոր է հետևել, և Հիսուսը սա մատնանշում է որպես բնօրինակ։ Նախ՝ մարդը, և միայն հետո` օրենքը։
Ոչ ոք կյանքն ավելի կրքոտ չի սիրում, քան երեխան, որ կրկին ոտքի է կանգնում հատակից, որ կրկին ոտքի է կանգնում ընկնելուց հետո։
«Նրանց Իր գիրկն առնելով՝ օրհնում էր նրանց». որովհետև նրանց աչքերի մեջ Աստծո երազանքը փայլում է տակավին չապականված։
Թարգմանեց՝ Ալբերտ Պետրոսյան