« ԴՈՒ ՓՐԿՈՒՄ ԵՍ ԻՆՁ, ՏԵՐ, ՔՈ ԱՐՅԱՆ ԳՆՈՎ » – Գրադարան – Mashtoz.org

« ԴՈՒ ՓՐԿՈՒՄ ԵՍ ԻՆՁ, ՏԵՐ, ՔՈ ԱՐՅԱՆ ԳՆՈՎ »

Սբ. Ալֆոնսոս Մարիա Դե Լիգուորիի (1696-1787) « Ճառեր »ից, 6.
 
 
 
[...] Փրկիչ իմ սիրելի, ահա՛ իմ սիրտը, այն ամբողջովին Քեզ եմ վստահում. այն այլևս իմը չէ, այլ՝ Քոնը։ Աշխարհ մտնելիս Դու Հավիտենական Հորն ընծայեցիր, Նրան ամբողջովին ընծայեցիր ու տվեցիր Քո կամքը, ինչպես մեզ ուսուցանում ես Դավթի միջոցով. «Կյանքի գրքում իմ մասին գրված է, որ ես պետք է կատարեմ Քո կամքը։ Աստված իմ, սա՛ եմ ես ցանկանում» (Սղմ 40, 8-9)։ Ես նույնպես, սիրելի Փրկիչ իմ, այսօր Քեզ եմ ընծայում իմ կամքն ամբողջովին։ Մի ժամանակ ապստամբ էր Քո հանդեպ և իր պատճառով ես վիրավորեցի Քեզ։ Այժմ ես իմ ողջ սրտով զղջում եմ այն ձևի համար, որով գործածել եմ կամքս, բոլոր մեղքերիս համար, որոնք ինձ թշվառորեն զրկել են Քո մտերմությունից։ Ամբողջ հոգովս զղջում եմ դրանց համար և առանց վերապահումների Քեզ եմ նվիրաբերում իմ այս կամքը։
 
«Ի՞նչ պետք է անեմ, Տեր» (Գրծ 22, 10)։ Ասա՛ ինձ, Տեր, այն, ինչ ուզում ես ինձնից. պատրաստ եմ անելու այն ամենը, որ փափաքում ես։ Վարվիր իմ հետ և այն ամեն ինչի հետ, որ ինձ պատկանում է, ինչպե՛ս որ հաճելի է Քեզ. ընդունում եմ ամեն բան, պատրաստակամ ու տրամադիր եմ ամեն ինչի։ Գիտեմ, որ Դու իմ ամենամեծ բարիքն ես ուզում. «Ինձ Քո ձեռքերին եմ հանձնում» (Սղմ 31, 6)։ Քո ողորմությամբդ՝ օգնի՛ր ինձ, պահպանի՛ր ինձ, ինձ Քոնը լինել տուր միշտ և ամբողջովին, որովհետև «Դու փրկում ես ինձ, Տեր, հավատարիմ Աստված», Քո Արյան գնով (Սղմ 31, 6)։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։