« ՎԵՐԱԴԱՐՁԵՔ ԻՄ ՄՈՏ ԵՎ ԱՊՐԵՔ » – Գրադարան – Mashtoz.org

« ՎԵՐԱԴԱՐՁԵՔ ԻՄ ՄՈՏ ԵՎ ԱՊՐԵՔ »

[...] Ուզո՞ւմ եք ձեզ սիրող Աստծուն սրտանց վստահության մի այնպիսի նշան տալ, որից Նա մեծապես կհուզվի։ Երբ մի մեղք եք գործում, մեկ ակնթարթ անգամ մի՛ վարանեք վազելու իսկույն և Իր ոտքերն ընկնելու՝ հայցելու համար Իր ներումը։
Հասկացեք, վերջապես. Աստված այնքա՜ն տրամադիր է ներելու, որ եթե մեղավորները համառում են ապրելու Իրենից հեռու, Իր շնորհի կյանքից զուրկ, լալիս է նրանց կորստյան համար և նրանց կոչ է ուղղում լսելու Իր քնքշալի գորովի հորդորները. «Ինչո՞ւ եք ցանկանում մեռնել, ո՜վ իսրայելացիներ։ Դարձի եկեք և կապրեք» (Եզկ 18, 31-32)։ Խոստանում է ընդունել փախստական հոգուն, հազիվ նա կգա նետվելու Իր գիրկը. «Դարձի եկեք դեպի ինձ և ես կդառնամ դեպի ձեզ» (Զքր 1, 3)։
Ա՜հ, երանի՜ թե մեղավորները հասկանային, թե ինչպիսի՜ բարությամբ է Մեր Տերը սպասում իրենց՝ ներելու համար։ «Տերը սպասում է՝ ձեզ շնորհ անելու համար» (Ես 30, 18)։ Երանի՜ թե հասկանային, որ շտապում է, ո՛չ թե պատժելու իրենց, այլ՝ իրենց վերադարձած տեսնելու, որպեսզի գրկի իրենց և Իր կրծքին սեղմի։ Լսենք Իր հանդիսավոր խոսքը. «Ինչպես որ ճշմարիտ է, որ ես կենդանի եմ, – սա խոսքն է Տեր Աստծո, – ես հաճույքով չեմ տեսնում ամբարշտի մահը, այլ՝ որ ամբարիշտը ետ կանգնի իր վարքից և ապրի» (Եզկ 33, 11)։ [...] Ի վերջո, Աստված հստակ կերպով հռչակել է, որ երբ հոգին զղջում է Իրեն վիրավորած լինելու համար, Ինքը ջնջում է մեղքերի հիշատակն անգամ. «Գործված հանցանքներից ոչ մեկը չի հիշվելու» (Եզկ 18, 22)։
Այսպես, ուստի, հազիվ թե կընկնեք ինչ որ մի սխալի մեջ, ձեր աչքերն առ Աստված բարձրացրեք, սիրո խոսքեր ընծայեցեք Իրեն, և ձեր մեղքը խոստովանելով՝ ամրապինդ կերպով վստահ եղեք Իր ներմանը [...]։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։