Սրբերի Հաղորդություն – Գրադարան – Mashtoz.org

Սրբերի Հաղորդություն

544. Սրբերի Հաղորդությունը: – Ինչպե՞ս կարող եմ բացատրել քեզ այն: – Գիտե՞ս, թե ի՛նչ են արյան փոխներարկումները մարմնի համար: Հենց դա է Սրբերի Հաղորդությունը հոգու համար:
 
545. Ձեր հոգիներում վառ պահեցեք Սրբերի Հաղորդության մի մասնահատուկ ապրում. և ներանձնական պայքարի, ինչպես նաև մասնագիտական պարտականությունների կատարման պահին յուրաքանչյուր ոք կզգա միայնակ չլինելու բերկրանքն ու ուժը:
 
546. Որդյա՜կ, այդ որքան լավ ես ըմբոշխնել Սրբերի Հաղորդությունը, որ գրել ես ինձ. «Երեկ “զգացի”, որ Դուք աղոթում էիք իմ համար»:
 
547. Մեկ ուրիշը, ինքն էլ գերբնական բարիքների այս «հաղորդակցությանը» գիտակից, գրել է ինձ. «Ձեր նամակն ինձ շատ օգտակար եղավ. զգալի է, որ “օծված էր” բոլորի աղոթքներով, ... իսկ ես շա՜տ կարիքն ունեմ, որ աղոթեն իմ համար»:
 
548. Եթե զգում ես Սրբերի Հաղորդությունը – եթե այն ապրում ես – ապաշխարող մարդ կլինես սիրահոժար կերպով: – Եվ կհասկանաս, որ ապաշխարությունը բերկրանք է, թեև ջանք է ու ճիգ, ուրախություն է, թեև տքնաջան. և քեզ «դաշնակից» կզգաս անցյալի, ներկայի ու ապագայի բոլոր ապաշխարող հոգիներին:
 
549. Պարտականությանդ կատարումն ավելի հեշտ կլինի քո համար, եթե մտածես այն օգնության մասին, որ եղբայրներդ ընծայում են քեզ. և այն օգնության մասին, որը դու նրանց չես ընծայում, երբ հավատարիմ չես:
 
550. «Վասն այնորիկ ամենայնի համբերեմ՝ վասն ընտրելոցն». Այդ պատճառով էլ ամեն բանի համբերում եմ ընտրյալների համար: «Զի եւ նոքա փրկութեանն հասանիցեն». Որպեսզի նրանք էլ փրկությանը հասնեն: «Որ ի Քրիստոս Յիսուս». Որ Քրիստոս Հիսուսով է (2Տմ 2, 10):
Սրբերի Հաղորդությունն ապրելու զմայլելի ձև:
Տիրոջից խնդրիր, որ քեզ էլ պարգևի Պողոս Առաքյալի հոգին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։