
ՍԲ. ԻՐԵՆԵՈՍ ԼՈՒԳԴՈՒՆԱՑԻ. « ՄԵՆՔ ՆՐԱ ԵՂԲԱՅՐՆԵՐՆ ԵՆՔ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՆՐԱ ՄԱՅՐԸ ԼՍԵՑ ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ԵՎ ԱՅՆ ԳՈՐԾԻ ԴՐԵՑ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
- 34
- 35
- 36
- 37
- 38
- 39
- 40
Սբ. Իրենեոս Լուգդունացի (մոտ 130 - մոտ 208). Ընդդեմ հերետիկոսությունների, 3, 22 (SC 211, 439).
[...] Կույս Մարիամը հնազանդ եղավ, երբ ասաց. «Ահա՛, ես Տիրոջ աղախինն եմ: Թող որ քո խոսքը կատարվի իմ մեջ» (Ղկս 1, 38): Եվան, մինչդեռ, անհնազանդ էր գտնվել. նա չէր հնազանդվել, երբ դեռ կույս էր։ [...] Ուստի, այնպես՝ ինչպես Եվան, չհնազանդվելով, մահվան պատճառ դարձավ ինքն իր և ողջ մարդկային ցեղի համար, այնպես էլ Մարիամը [...] դարձավ, հնազանդվելով, փրկության պատճառ ինքն իր և ողջ մարդկության համար: [...] Իրոք որ, այն, ինչը կապվել է, չի կարող արձակվել, քանի դեռ հանգույցի օղակները չեն վերադարձվել հակառակ ուղղությամբ. այս կերպ, առաջին հանգույցը բացվում է երկրորդով, և երկրորդը ծառայում է առաջինն արձակելուն։
Այդ պատճառով Տերն ասում էր, որ առաջինները լինելու էին վերջիններ, իսկ վերջինները՝ առաջիններ (Մտթ 19, 30): Մարգարեն էլ էր նույն բանը հաստատում՝ ասելով. «Քո որդիները կփոխարինեն քո հայրերին» (Սղմ 45, 17)։ Իսկապես, երբ Տերը դարձավ « առաջնեկը նրանց, ովքեր հարություն են առնում մեռելներից» և Իր գիրկն ընդունեց հին հայրերին, վերածնեց նրանց Աստծո կյանքի մեջ, Ինքն իսկ դառնալով ողջերի «սկիզբը» (Կղս 1, 18), որովհետև Ադամը դարձել էր մահացածների սկիզբը: Այդ իսկ պատճառով Ղուկասն իր ծննդաբանությունը սկսեց Տիրոջից, և ապա այն հետագծեց Հիսուսից մինչև Ադամը (Ղկս 3, 23), այսպիսով ցույց տալով, որ ո՛չ թե հայրերն են կյանքը տվել Տիրոջը, այլ՝ Նա է նրանց վերածնել Կյանքի Ավետարանի մեջ։ Այսպես, Եվայի անհնազանդության հանգույցն էլ քանդվեց Մարիամի հնազանդությամբ: Իրոք որ, այն, ինչը կույս Եվան կապել էր իր անհավատությամբ, Կույս Մարիամն արձակեց իր հավատքով: [...]