
ՍԲ. ԱՆՍԵԼՄՈՍ ԱՈՍՏԱՑԻ. « ԱՍՏԾՈ ԵՂԲԱՅՐՆԵՐ՝ ՄԱՐԻԱՄԻ ՄԻՋՈՑՈՎ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
- 34
- 35
- 36
- 37
- 38
- 39
Սբ. Անսելմոս Աոստացի (1033-1109). Աղոթք, 7.
[...] Ո՜վ Տիրուհի մեր,
դու Մայրն ես արդարացման և արդարացվածների,
հաշտության և հաշտեցվածների,
փրկության և փրկվածների(*)։
Ո՜վ երանելի վստահություն և ապաստան ապահով։
Աստծո Մայրը մեր Մայրն է,
հույսի ու երկյուղի միակ Պատճառի Մայրը
մեր Մայրն է։
Ո՜վ օրհնված ու մեծարված Մայր,
որ այդպիսին ես ո՛չ միայն ինքդ քո,
այլ նաև մեր համար, [...]
որքա՜ն մեծ է պատիվդ
և որքա՜ն արժանի ես սիրո։
Ի տես այս ամենի ես ուրախանում եմ
անասելի բերկրանքով։
Եթե դու, ո՜վ Տիրուհի մեր, մեր Մայրն ես,
քո մյուս զավակները մի՞թե Նրա եղբայրները չեն։
Բայց ինչպիսի՞ եղբայրներ և ո՞ւմ։
Կասե՞մ այն, ինչը որ ուրախացնում է իմ սիրտը,
թե՞ կլռեմ՝ հպարտ թվալու վախի պատճառով։
Բայց այն բանի մասին,
ինչին որ ջերմագին հավատում եմ,
ինչո՞ւ չպետք է հռչակեմ նրա գովքը։
Կխոսեմ, ուրեմն, ո՛չ թե հպարտությամբ,
այլ՝ երախտագիտությամբ։
Քանի որ Նա, Ով մի մորից ծնվելով
կամեցավ կիսել մեր հետ մեր բնությունը,
և, մեզ վերադարձնելով կյանքը,
մեզ Իր Մոր զավակները դարձրեց,
նույն Ինքը կոչ է անում մեզ
ճանաչել ինքներս մեզ որպես Իր եղբայրները։
Մեր Դատավորն, ուստի, մեր Եղբայրն է։
Ամեն ինչ [համառոտ կերպով] ասելու համար.
մեր Աստվածը, Մարիամի միջոցով,դարձավ մեր Եղբայրը։ [...]
(*) Մկրտվածների արդարացումը, հաշտությունը և փրկությունը Ինքը՝ Քրիստոսն է։ Արդ, Մարիամը Քրիստոսի Մայրն է։ Հետևաբար, ուղղադավան մկրտվածներն ամենայն իրավացիությամբ կարող են Մարիամին անվանել «մեր արդարացման, մեր հաշտեցման, մեր փրկության Մայր». նա նաև Տիրուհին է, Մայրը մեր միակ Տիրոջ։