ՍԲ. ՀԱԿՈԲ ՍԱՐՈՒԳԱՑԻ. « ՆԱ ԵՐԱՆԵԼԻ Է. ՆՐԱ ՄԱՐՄՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԲՈՎԱՆԴԱԿԵՑԻՆ ԱՆՍԱՀՄԱՆԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ՀԱԿՈԲ ՍԱՐՈՒԳԱՑԻ. « ՆԱ ԵՐԱՆԵԼԻ Է. ՆՐԱ ՄԱՐՄՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԲՈՎԱՆԴԱԿԵՑԻՆ ԱՆՍԱՀՄԱՆԻՆ »

Սբ. Հակոբ Սարուգացի (կամ՝ Բաթնայացի, 450-521), Քարոզ Սբ. Կույս Մարիամ Աստվածածնի մասին (Bedjan, pp. 638-639; Bickell I, p. 246).
 
 
[...] Նա երանելի է. ստացավ Հոգին, որն իրեն անարատ դարձրեց: Դարձավ տաճարը, ուր բնակվում է երկնային բարձունքների Որդին: [...]
Նա երանելի է. նրա միջոցով նորոգվեց Ադամի սերունդը, վերադարձվեցին նրանք, ովքեր լքել էին Հոր տունը: [...]
Նա երանելի է. նրա մարմնի սահմանները բովանդակեցին Անսահմանին, որով լի են երկինքները, և երկինքները չեն կարողանում Նրան բովանդակել:
Նա երանելի է. մեր կյանքն ընծայելով Ադամին ծնած ընդհանուր Նախածնողին, նորոգեց անկյալ արարածներին:
Նա երանելի է. իր կուրծքը տվեց Նրան, ով սանձազերծում է ծովի կոհակները:
Նա երանելի է. կրեց Հսկային, ով կրում է աշխարհը, համբուրեց Նրան և փաղաքշանքներով ծածկեց:
Նա երանելի է. բանտարկյալների համար ծնեց մի Ազատարար, ով հաղթեց նրանց բանտապանին:
Նա երանելի է. նրա շուրթերը հպվեցին Նրան, որի կիզիչ բոցերը ետ ընկրկել են տալիս հրեղեն հրեշտակներին:
Նա երանելի է. իր կաթով սնուցեց Նրան, ով կյանք է տալիս բոլոր աշխարհներին:
Նա երանելի է. որովհետև բոլոր Սրբերն իր Որդուն են պարտական իրենց երջանկությունը:
Օրհնյալ է Աստծո Սուրբը, որ քեզնից բողբոջեց: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։