Մարեմական բարեպաշտություն և մարեմաբանություն – Գրադարան – Mashtoz.org

Մարեմական բարեպաշտություն և մարեմաբանություն

Մարեմական ժամանակակից բարեպաշտության մեծամասնությունն անորոշ է, որովհետև զոդված չէ կյանքին. Մարիամի ներկայությունն ու աճման էներգիան Եկեղեցու համար պետք է կապի մեջ դրվեն այն բանի հետ, ինչը որ 1995 թվականին հրապարակված իր կոնդակում Հովհաննես Պողոս Երկրորդը սահմանել է որպես Կյանքի Ավետարան («Evangelium vitae»): Մարիամի մոտ գնալը պետք է լինի քրիստոնեության դպրոց գնալու նման. նրան հասկանալ՝ նշանակում է տիրապետել այն քերականությանը, որն հարկավոր է մարդկությունը հասկանալու և կյանքի լեզուն խոսելու համար: Մայր լինելուց առաջ, նա հավատքի մեջ մեր քույրն է. նրա մեջ առկա է մեր մարդկության տիպար օրինակը: Կարծես Եկեղեցու և Քրիստոսի հետևորդի ԴՆԹ-ն լինի նա, այն հարազատ ու հիմնական ժառանգությունը, որով Եկեղեցին աճում է իր կերպարի համաձայն: Եկեղեցին ձևավորվում ու վերաձևավորվում է Մարիամի կերպարի համաձայն:
Մարիամի վերաբերյալ խորհրդածությունը հոդավորվում է հարաբերության տրամաբանությամբ, որն ինքնին կյանքի տրամաբանությունն է: Մարիամը մի ներկայություն է, որ բացում է. գնում է դեպի Աստված, որ ընծայում է կյանքի պարգևը, գնում է դեպի մարդը, որին այդ պարգևն ընծայվում է: Մարեմաբանությունը մի կողմից դառնում է Աստծո խորհրդի հայեցողություն և փառաբանում. մյուս կողմից, դառնում է ծառայություն մարդուն, որը – մահվան մշակույթի սպառնալիքի տակ – ենթակա է կյանքի ավետարանը կորցնելու վտանգին: Եկեղեցու առաքելության մեջ, որ կայանում է նրանում, որ կյանքի ավետարանն ավետի ամբողջ աշխարհում և յուրաքանչյուր մարդու, Մարիամը դառնում է մարդկության տիպար օրինակը, հավատացյալի բնօրինակը. հավատացյալի, որ նվիրվում է միաժամանակ փառքի ծառայությանը և կյանքի ծառայությանը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։