Միասիրտ աղոթքը – Գրադարան – Mashtoz.org

Միասիրտ աղոթքը

Միասիրտ աղոթքը, Ղուկասի համար, նշանակում է հասարակաց, միասին կատարված աղոթքը. սա մի նոր ընդգծում է Ավետարանի համեմատ, ուր շեշտը դրված էր Հիսուսի աղոթքի վրա: Տեսանկյան փոփոխությունը բխում է աշակերտների գիտակցությունից, որ իրենք Սուրբ Հոգու կողմից Տեր Հիսուսի անունով հավաքված հասարակությունն են:
Սուրբ Պատարագի արարողակարգում հասարակությունն այսօր էլ տակավին կրկնում է Վերնատանը հավաքված առաջին Եկեղեցու աղոթքը. «Առաքի՛ր Սուրբ Հոգու լիությունը, որպեսզի միայն մեկ մարմին և միայն մեկ հոգի դառնանք Քրիստոսի մեջ»: Որպեսզի ճշմարիտ հասարակություն դառնանք, անխարդախ ու վավերական հասարակություն:
Մարիամը ներկա է՝ ճշմարիտ հասարակություն ստեղծելու համար, իր իսկ անձի մեջ ցույց տալու համար, թե ի՛նչ է նշանակում թիկունք կանգնել յուրաքանչյուրի աղոթքին, որպեսզի հասարակաց աղոթք լինի, իսկ հասարակաց աղոթքը թիկունք կանգնի դեպի միությունն ուղղված յուրաքանչյուրի աճին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։