
ԱՍՏԾՈ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԵՎՍ ՄԵԿ ՍԽԱԼ ԱՊԱՑՈՒՅՑ
- 01
- 02
- 03
- 04
- 05
-
06
-
-
07
-
- 1) Նախագիտելիք
- 2) Երկրի վրա պատահական էակներ կան
- 3) Պատահական էակներն իրենք իրենց մեջ չունեն իրենց գոյության պատճառը
- 4) Պատահական էակների գոյության պատճառը հարկավոր է փնտրել որևէ անհրաժեշտ էակի մեջ, որն ինքն իր մեջ կունենա իր գոյության պատճառը: Այդ անհրաժեշտ էակն Աստված է
- 5) Մի հարց
- 6) Հավելված. – ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՈԳՈՒ ԾԱԳՈՒՄԸ
-
- 1) Նախագիտելիք
- 2) Տիեզերքում զմայլելի կարգուկանոն կա, որ մի նպատակի է ձգտում
- 2.1) Կարգուկանոնը նյութական աշխարհում
- 2.2) Նպատակային կարգուկանոնը բուսական աշխարհում
- 2.3) Նպատակային կարգուկանոնը կենդանական աշխարհում
- 2.4) Նպատակային կարգուկանոնը մեր հինգ զգայարաններում և մարմնի տարբեր օրգաններում
- 3) Այս կարգուկանոնը ենթադրում է բարձրագույն իմացականությամբ օժտված Հեղինակի գոյությունը
- 4) Այդ Հեղինակն Աստված է
-
08
- 09
- 10
Աստծո գոյության սխալ ապացույց տվող ուսմունքների թվում հարկավոր է հիշել նաև Ն. Մալբրանշի (Malebranche, 1638-1715), Վ. Ջոբերթիի (Vincenzo Gioberti, 1801-1852) և իրենց համախոհների՝ Տ. Մամիանիի (Mamiani), Գրաթրիի (Gratry) ուսմունքը, որի հիմնաքարերը դրել էին արդեն Պլատոնը (Ք.ա. 427-347) և Պլոտինոսը (Ք.հ. 205-270):
Պլատոնը կարծում էր, թե մարդկանց հոգիները, նախքան մարմինների մեջ բանտարկվելը, ապրում էին անդրշիրիմյան աշխարհում: Այս կյանքում [երկրի վրա] մտքի ունեցած հավերժական գաղափարները վերհիշումն են այն գաղափարների, որոնց ամբողջական իմացությունը հոգին ուներ անդրշիրիմյան կյանքում:
Պլոտինոսը, հետևելով Պլատոնին, ընդունում է, որ մարմինը պարզապես հոգու բանտն է, հոգին սերտորեն միացած չէ մարմնին: Այսպիսով, հոգին կարող է նյութից, մարմնից կատարելապես անջատվել և միանալ Աստծուն: Որպես արդյունք այդ միության, հոգին անմիջականորեն շփվում է Աստծո հետ և ճանաչում է Նրան:
Ֆրանսիացի փիլիսոփա Դեքարտը (Descartes, 1596-1650), ևս մեկ քայլ առաջ գնալով, կատարյալ մի անդունդ գոյացրեց հոգու և մարմնի միջև: Հոգին ո՛չ միայն բանտարկված է մարմնի մեջ, այլ՝ մինչև իսկ որևէ հաղորդակցություն չունի նրա հետ, որովհետև հոգին աննյութ գաղափար է, իսկ մարմինը՝ լոկ տարածություն:
Մալբրանշը, հիմնվելով Դեքարտի տեսության վրա, ավելացրեց հետևյալ գաղափարը, թե մարմինը չի կարող հոգու և մտքի վրա ազդել, քանի որ մեր գաղափարները ո՛չ թե արտաքին աշխարհից մարմնավոր զգայարանների միջոցով են գալիս, այլ՝ ուղղակիորեն Աստծուց:
Մեր մտքի, իմացության առաջին առարկան Աստծո էությունն է: Մենք ուղղակիորեն ճանաչում ենք Աստծո էությունը և նրա մեջ էլ ճանաչում ենք նաև մյուս բոլոր գաղափարները: Հարկավոր է ավելացնել, սակայն, որ մեր միտքը ուղղակի ճանաչում է Աստծո էությունը ո՛չ թե ինչպես որ Է Ինքն Իր մեջ, այլ՝ որպես արարածների հետ հարաբերություն ունեցող:
Այս դպրոցի հետևորդներն այսպիսով պնդում են, որ Աստված, ինչպես որ առաջին տեղն է գրավում էակների մեջ, այնպես էլ ճանաչողության մեջ է գրավում առաջին տեղը: Էակի ընդհանուր գաղափարը, որ ամեն մարդու մեջ կա, ո՛չ ա՛յլ ինչ է, եթե ո՛չ՝ Աստված Ինքը:
Մտքի ճանաչողության եղանակը բացատրելով՝ Մալբրանշի հետևորդները նշում են, որ Աստծո մասին մեր ունեցած առաջին և անմիջական պատկերացումը մութ է ու տարտամ. մենք անգիտակից ենք այդ առաջին ճանաչողությանը: Սակայն, ժամանակի ընթացքում մեր միտքը իր բոլոր ուժերը կկենտրոնացնի Աստծո վրա, և, իր գիտակցության արթնանալուն զուգահեռ, այդ պատկերացումը կդառնա պայծառ և որոշակի: