
ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ԵՐԿՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ
- 01
- 02
- 03
- 04
- 05
-
06
-
-
07
-
- 1) Նախագիտելիք
- 2) Երկրի վրա պատահական էակներ կան
- 3) Պատահական էակներն իրենք իրենց մեջ չունեն իրենց գոյության պատճառը
- 4) Պատահական էակների գոյության պատճառը հարկավոր է փնտրել որևէ անհրաժեշտ էակի մեջ, որն ինքն իր մեջ կունենա իր գոյության պատճառը: Այդ անհրաժեշտ էակն Աստված է
- 5) Մի հարց
- 6) Հավելված. – ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՈԳՈՒ ԾԱԳՈՒՄԸ
-
- 1) Նախագիտելիք
- 2) Տիեզերքում զմայլելի կարգուկանոն կա, որ մի նպատակի է ձգտում
- 2.1) Կարգուկանոնը նյութական աշխարհում
- 2.2) Նպատակային կարգուկանոնը բուսական աշխարհում
- 2.3) Նպատակային կարգուկանոնը կենդանական աշխարհում
- 2.4) Նպատակային կարգուկանոնը մեր հինգ զգայարաններում և մարմնի տարբեր օրգաններում
- 3) Այս կարգուկանոնը ենթադրում է բարձրագույն իմացականությամբ օժտված Հեղինակի գոյությունը
- 4) Այդ Հեղինակն Աստված է
-
08
- 09
- 10
(*)
1953-ին տպված այս գիրքը սպառված է: Բարեկամների թելադրանքին ընդառաջելով, թեթև շտկումներ անելուց հետո, ահա՛ կրկին լույս է տեսնում՝ ճշմարտության ծարավ հոգիների վրա մի փոքր լույս սփռելու միակ նպատակով:
Աշխարհի քաոսի մեջ բարու և չարի պայքարը կույր մոլուցքով շարունակվում է՝ քիչ բարիք ու շատ չարիք սփռելով իր շուրջը:
Եվ այս մոլեգին ընթացքի մեջ, թեև գիտությունը հսկայաքայլ առաջադիմում է և բացում մարդկանց առջև նոր աշխարհներ, սփռում է նոր բարիքներ, դրա կողքին, սակայն, կրոնական ու բարոյական մթնոլորտը հետզհետե ապականվում է և թունավոր ազդեցությունները խամրեցնում են անթիվ հոգիների:
Ամենից ավելի այլասերվում է մատղաշ սերունդը, փոխում է դիմագիծն ու հեռանում մեր պանծալի նախնիների լուսավոր ուղուց:
Մեծապես բավարարված պիտի զգանք մեզ, եթե այս գիրքը ճամփա բացի ուղեկորույս հոգիների առջև և առաջնորդի իրենց դեպի ճշմարիտ Աստվածը, Ով միակ Ակունքն է երջանկության և Աղբյուրը լույսի: