
ՍԽԱԼ Է ՄԱՏԵՐԻԱԼԻՍՏՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՂՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ
- 01
- 02
- 03
- 04
- 05
-
06
-
-
07
-
- 1) Նախագիտելիք
- 2) Երկրի վրա պատահական էակներ կան
- 3) Պատահական էակներն իրենք իրենց մեջ չունեն իրենց գոյության պատճառը
- 4) Պատահական էակների գոյության պատճառը հարկավոր է փնտրել որևէ անհրաժեշտ էակի մեջ, որն ինքն իր մեջ կունենա իր գոյության պատճառը: Այդ անհրաժեշտ էակն Աստված է
- 5) Մի հարց
- 6) Հավելված. – ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՈԳՈՒ ԾԱԳՈՒՄԸ
-
- 1) Նախագիտելիք
- 2) Տիեզերքում զմայլելի կարգուկանոն կա, որ մի նպատակի է ձգտում
- 2.1) Կարգուկանոնը նյութական աշխարհում
- 2.2) Նպատակային կարգուկանոնը բուսական աշխարհում
- 2.3) Նպատակային կարգուկանոնը կենդանական աշխարհում
- 2.4) Նպատակային կարգուկանոնը մեր հինգ զգայարաններում և մարմնի տարբեր օրգաններում
- 3) Այս կարգուկանոնը ենթադրում է բարձրագույն իմացականությամբ օժտված Հեղինակի գոյությունը
- 4) Այդ Հեղինակն Աստված է
-
08
- 09
- 10
Մատերիալիզմը հիմնվում է հետևյալ սկզբունքի վրա. «Զգայական ճանաչողությունը միակ աղբյուրն է մեր Գիտության. իրական է միայն այն, ինչ տրվում է մեր զգայարաններին»:
Այս սկզբունքը սխալ է, որովհետև մարդը «զգայական ճանաչողությունից» բացի ունի նաև «իմացական ճանաչողություն»:
Զգայարաների միջոցով մենք ճանաչում ենք միմիայն եզակի, պատահական, փոփոխական իրերը, որոնք սահմանափակված են տարածության ու ժամանակի մեջ:
Մինչդեռ իմացական կարողությամբ մենք ճանաչում ենք ընդհանրական, անհրաժեշտ, անփոփոխ, հոգեկան էակները և գաղափարները, որոնք զետեղված չեն տարածության և ժամանակի սահմաններից ներս:
Օրինակով բացատրենք ասվածը: Ես աչքովս, որ զգայարան է, պարտեզի մեջ տեսնում եմ մի վարդ, որոշակի չափսերի, իր հատուկ գույնով և հոտով, որն իր տեղն է գրավում տարածության մեջ և որը մի ժամանակ չկար, բայց հիմա կա և տարբերվում է մյուս բոլոր վարդերից:
Բայց ահա՛ գալիս է «միտքը», որն իմացական կարողություն է, և այս եզակի, միմյանցից տարբերվող վարդերից բխեցնում է վարդի ընդհանրական գաղափարը, որը ո՛չ թե այսինչ գույնով և հոտով վարդն է, ո՛չ էլ՝ այնինչ մեծության վարդը, այլ՝ մի վարդ, որ համընկնում է աշխարհի բոլոր վարդերին:
Վարդի այս ընդհանրական գաղափարը, որ զգայական ընկալման տիրույթում չէ, անփոփոխ է ու հավիտենական։
Տեսանելի բոլոր վարդերը ծաղկում են ու թոշնում, մինչդեռ վարդի գաղափարը մնում է անփոփոխ, զերծ՝ տարածության և ժամանակի սահմանափակումներից:
Նույն բանը կարելի է կրկնել գիտության օրենքների համար: Օրինակ, վերևից քար եմ նետում և այն վայր է ընկնում, մեկ ա՛յլ քար էլ որ նետեմ, դարձյալ վայր կընկնի. զգայարանները մեզ ցույց են տալիս միայն, որ այս որոշակի, եզակի քարը վայր ընկավ, ուրիշ ոչինչ:
Բայց ահա՛ գալիս է «միտքը» և քարերի վայր ընկնելուց ընդհանրական մի օրենք է բխեցնում, որ համապատասխանում է բոլոր ծանր մարմիններին։ Չէ՞ որ մեծն Նյուտոնը մի խնձորի վայր ընկնելուց հետո հայտնաբերեց ձգողության ընդհանրական օրենքը:
Այսպիսով, ձգողության օրենքի նման, գիտությունների (երկրաչափական, քիմիական, բնագիտական, փիլիսոփայական, և այլն) բոլոր օրենքներն ընդհանրական են և հավերժական. միշտ և ամենուր անփոփոխ են լինելու երկրաչափության հետևյալ ճշմարտությունները. եռանկյունու երեք անկյունների գումարը հավասար է երկու ուղիղ անկյունների գումարին, կամ էլ՝ որ գնդի մակերեսի վրա գտնվող բոլոր կետերը հավասարաչափ հեռավորության վրա են կենտրոնից, և այլն:
Կարող էինք օրինակներ բերել նաև բոլոր գիտություններից՝ ցույց տալու համար, որ զգայարաններով ընկալելի և պատահական էակներից բացի կան նաև ճշմարտություններ, որոնք այդ զգայարաններով չեն չափվում:
Ապարդյուն աշխատանք է մեր մտքի առաջ թմբեր գոյացնելը: Զգայական իրերը և դեպքերը ճանաչելուց հետո մեր միտքն իր բարձրաթռիչք խոյանքներով հասնում է մինչև աննյութական գաղափարներն ու օրենքները:
Ուրանալ այս իրողությունը նշանակում է քանդել ընդհանրական օրենքների վրա հիմնված բոլոր գիտությունները:
Մատերիալիզմն ինքը, ընդունելով որպես «ճշմարտություն միայն այն, ինչը ընկալելի է զգայարաններով», խարխլում է իր հիմքերը, որովհետև իր այս սկզբունքը ընդհանրական մի օրենք է, որը հասու չէ զգայարաններին: