1) Նախագիտելիք – Գրադարան – Mashtoz.org

1) Նախագիտելիք

Հինգերորդ ապացույցը վերցնում ենք տիեզերքում տիրող նպատակային կարգուկանոնից:

Երբ բազմազան տարրերը մեկ նպատակ իրագործելու համար պատշաճ կերպով միացած են իրար հետ, նպատակային կարգուկանոն են կազմում:

Օրինակ, նկարիչն իր վրձնով ու բազմերանգ ներկերով բնանկար է ստեղծում: Նկարիչը նկարի «հեղինակն» է: Կտավը, վրձինը և ներկերը պատշաճ կերպով գործածված զանազան «միջոցներ» են՝ բնանկարը ստեղծելու համար: Իսկ բնանկարը հեղինակի «նպատակն» է:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։