2) Այդ ճշմարտությունները ծագում են հավիտենական և անփոփոխելի մեկ Ճշմարտությունից – Գրադարան – Mashtoz.org

2) Այդ ճշմարտությունները ծագում են հավիտենական և անփոփոխելի մեկ Ճշմարտությունից

Եվ ուրեմն, վերոհիշյալ հավիտենական և անփոփոխելի ճշմարտությունները թեև գտնվում են զգայական և պատահական աշխարհում, բայց ոչ մի կախում չունեն նրանից, այլ՝ ընդհակառակը, նրանք են հիմք կազմում բոլոր գիտությունների համար:

Իրական աշխարհը փոփոխական է և պատահական, մինչդեռ այս ճշմարտություններն անփոփոխ են և հավիտենական, անհրաժեշտ և ընդհանրական: Բայց չէ՞ որ շատը չի կարող քչից առաջ գալ, հավիտենականը և անփոփոխը՝ ժամանակավորից ու փոփոխականից: Անկարելի է, որ պատահական էակը անհրաժեշտի պատճառը լինի, փոփոխական էակը՝ անփոփոխի պատճառը լինի, ժամանակավորը՝ հավիտենականի, արդյունքը՝ պատճառի:

Նմանապես, մարդկային միտքն էլ չի կարող այս ճշմարտությունների աղբյուրը լինել: Մեր միտքը չէ, որ ստեղծում է այս ճշմարտությունները, այլ՝ իրենից առաջ ենթադրում է դրանք և դրանցով է կառավարվում: Մեր միտքը, ուզի թե չուզի, ենթարկվում է դրանց: Եթե մենք ստեղծած լինեինք այս ճշմարտությունները, պետք է կարողանայինք մեր ուզած ժամանակ և մեր ուզած ձևով փոփոխել դրանք: Սակայն մեր միտքն է կախված դրանցից, այլ ո՛չ թե՝ դրանք մեր մտքից: Մեր միտքը լինի թե չլինի, դրանք կան ու կլինեն հավիտյան:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։