2) Այդ օրենքը պետք է իր գերագույն Օրենսդիրն ունենա – Գրադարան – Mashtoz.org

2) Այդ օրենքը պետք է իր գերագույն Օրենսդիրն ունենա

Բայց որտեղի՞ց է գալիս այս ձայնը: Ո՞վ է, որ այսքան խստորեն իշխում է մեր կամքին ու խղճին:

Ամեն օրենք իր օրենսդիրն ունի: Բարոյական օրենքն էլ պետք է ունենա իրենը:

Մի օրենք, որ օրենսդիր չունի, դադարում է օրենք լինել: Ամեն օրենք ենթադրում է իմացականությամբ օժտված հեղինակի առկայություն, որպեսզի օրենքը կարողանա ծնվել, որովհետև օրենքը ինչ-որ մի նպատակի համար է ստեղծված: Միայն բանականությամբ օժտված էակն է կարող ըմբռնել նպատակը և դրա իրագործման համար հարմար օրենք սահմանել:

Օրենքի հեղինակը պետք է օժտված լինի նաև կամքով, որպեսզի կարողանա իր ստեղծած օրենքը պարտադիր դարձնել: Մի օրենք, որը պարտադիր չէ, օրենք չէ, այլ՝ պարզ մի հորդոր:

Եվ ուրեմն, եթե ամեն օրենք անհրաժեշտորեն իմացականությամբ և կամքով օժտված օրենսդրի կարիք ունի, ապա ո՞վ է բարոյական օրենքի օրենսդիրը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։