2) Աստված անփոփոխելի է – Գրադարան – Mashtoz.org

2) Աստված անփոփոխելի է

Ցանկացած փոփոխություն – լինի նյութական, թե բարոյական – ենթակային նոր կատարելություն է ավելացնում, կամ ենթակայից մի կատարելություն պակասեցնում է:

Աստված ամենակատարյալ և անհուն Էակն է, որը ոչ մի կատարելություն չի կարող ստանալ կամ կորցնել:

Հետևաբար, Աստված անփոփոխելի Էակ է:

Տիեզերքում ամեն բան շարժվում է, ամեն բան փոխում է իր զգեստը և զարդարվում նորով: Ոմանք ենթակա են գոյացական, մյուսները՝ պատահական փոփոխությունների:

Մարդը բարոյական փոփոխություններով է զարգանում սրբության կամ չարության մեջ, գիտության կամ տգիտության մեջ:

Միայն Աստված է վեր այս փոփոխությունների հորձանուտից: Նա, լինելով բոլոր կատարելությունների լիությունը, ո՛չ նվազում է, ո՛չ աճում, ո՛չ գաղափարն է փոխում, ո՛չ էլ՝ փափագը:

Աստված ո՛չ ծերանում է, ո՛չ էլ՝ երիտասարդանում. միշտ սիրելի է և գեղեցիկ:

Նրա մասին է Սուրբ Օգոստինոսն ասում. «Ո՜վ Գեղեցկություն միշտ հին և միշտ նոր, Քեզ ուշ ճանաչեցի, Քեզ ուշ սիրեցի»:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։