2) Ի՞նչ է ասում ողջմտության ձայնը – Գրադարան – Mashtoz.org

2) Ի՞նչ է ասում ողջմտության ձայնը

Արարածների գոյությունը պատահական է, այսինքն՝ կարող են լինել և կարող են չլինել: Բայց պատահական գոյություն ունեցող ցանկացած էակ, տևական գոյություն ունենալու համար, իր պատճառի շարունակական օժանդակության կարիքն ունի:

Բացատրենք օրինակով:

Որևէ արդյունք իր պատճառից տևական կախում ունի այն բանով, ինչը որ ստանում է վերջինից: Օրինակ՝ ցերեկը արդյունքն է արևի: Այն իր լույսը ստանում է արևից: Վերցրեք արևը, և ցերեկվա լույսը կդադարի գոյություն ունենալ: Կաթսայի մեջ ջրի եռալը կրակի արդյունքն է: Վերցրեք կրակը, ջուրը կդադարի եռալ:

Այդպես էլ պատահական էակն իր էութունը և գոյությունը ստանում է Աստծուց, այսինքն՝ իր ամբողջությամբ կախում ունի Աստծուց: Եվ ուրեմն, պատահական էակն իր գոյությունը շարունակելու համար տևականորեն Աստծո օժանդակության կարիքն ունի: Եթե վերցնենք Աստծո օժանդակությունը, պատահական էակն էլ կդադարի գոյություն ունենալ:

Եթե պատահական որևէ էակ, նույնիսկ մի պահ, գոյություն ունենա ինքն իրեն, այդ ժամանակ պետք է դադարի պատահական ու կախյալ լինել և պիտի լինի անհրաժեշտ ու անկախ էակ, այսինքն՝ մի Աստված: Բայց այս պարագան անընդունելի է, որովհետև անկարելի է:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։