2) Մեր պատասխանը – Գրադարան – Mashtoz.org

2) Մեր պատասխանը

Կողմնակից չենք այն լավատեսներին, ովքեր ամենուր ծիծաղ են տեսնում՝ առանց տեսնելու նաև արցունքը, որոնք հաճույքի երկրպագուներ են՝ առանց մտածելու, որ երկրավոր ամեն հաճույք դառնություն է թողնում իր ճանապարհին:

Կողմնակից չենք նաև այն հոռետեսներին, որոնք ամեն տեղ ցավ են տեսնում և ամենուր անժպիտ ունայնություն են գտնում:

Ո՛չ, կյանքը փշերով հյուսված չէ միայն: Ցավի հետ կա նաև հրճվանքը: Ցուրտ ձմռանը հաջորդում է գեղածիծաղ գարունը, մելամաղձոտ անձրևին՝ կապուտակ երկինքը:

Այո՛, կա չարիքը: Բայց ամեն բան չարիք չէ երկրի վրա:

Եթե չարիքը ստվեր է թվում արարչագործության մեջ, ապա այդ ստվերն անհարժեշտ է, որպեսզի ավելի ցայտուն լինեն բարիքի շողարձակումները: Առանց ստվերների՝ գեղեցիկ նկարներ գոյություն չունեն, խավարի մեջ աստղերն ավելի զվարթ են փայլում:

Եվ ուրեմն, քննենք չարիքի աղբյուրը՝ տեսնելու համար, թե իրապես Աստծո ամենակարողության և բարության վրա ստվեր գցո՞ւմ է չարիքի գոյությունը, թե ո՛չ:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։