3) Այս պատճառներից ոչ մեկն իր գործունեության ամբողջական պատճառը չէ – Գրադարան – Mashtoz.org

3) Այս պատճառներից ոչ մեկն իր գործունեության ամբողջական պատճառը չէ

Արդյունք ստեղծելու համար՝ իրարից կախյալ պատճառները չեն կարող իրենց գործունեության պատճառը լինել, որովհետև նրանց շարքում գտնվող բոլոր պատճառները արդյունք ստեղծելու համար նախորդ պատճառի կարիքն ունեն, անկարող են իրենց ուժերով արդյունք ստեղծել: Բոլոր պատճառներն էլ կատարյալ անդամալույծներ են ստեղծելու, առաջացնելու գործում:

Բայց որքան էլ շատացնենք կատարյալ անդամալույծների թիվը, դարձյալ ո՛չ մի արդյունք չեն կարող ստեղծել:

Բնության մեջ իրական արդյունքներ կան: Այս իրական արդյունքները բացատրելու համար հարկավոր է, միմյանցից կախված պատճառները մի մեծ սանդուղքի առանձին աստիճաններ դարձնելով, բարձրանանք մինչև մի առաջին պատճառը, որը բոլոր միջանկյալ պատճառների գործունեության ամբողջական պատճառը կլինի, որից ամեն պատճառ կախում կունենա, և ինքը ոչ մեկից կախված չի լինի, որը բոլորին տալիս է՝ առանց ուրիշից որևէ բան ստանալու:

Առանց այս առաջին ինքնաբավ պատճառի, մյուս՝ իրարից կախյալ պատճառները անկարող պետք է լինեն իրենց գործունեությունը կիրարկելու:

Եթե հեռացնենք այս առաջին ինքնաբավ պատճառը, մյուս բոլոր պատճառներն էլ պետք է դադարեն գործել, ճիշտ այնպես, ինչպես այն գետի հունը փակելուց հետո, որի վրա հիդրոէլեկտրակայան է գործում, դադարելու են աշխատել էլեկտրաէներգիա ստեղծող բոլոր մեքենաները, անջատվելու են էլեկտրական հոսանքն ու այդ հոսանքով վառվող բոլոր լույսերը:

Ահա՛ այս առաջին, ինքնաբավ պատճառը մենք կոչում ենք Աստված:

Իրենից վեր ուրիշ պատճառ չկա, որից Ինքը կախում կունենա: Եթե Ինքն էլ կախումնավոր լիներ, նույն դժվարությունը, որ կա մյուս բոլոր պատճառների համար, պիտի մնար անլուծելի:

Ինքն է այն միակ ու ամենակարող մեքենավարը, որից կախում ունի Տիեզերք կոչվող մեքենայի ամբողջ կենսունակությունը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։