3) Էակներն իրենց գործունեության մեջ Աստծո օգնության անմիջական կարիքն ունեն – Գրադարան – Mashtoz.org

3) Էակներն իրենց գործունեության մեջ Աստծո օգնության անմիջական կարիքն ունեն

Պատահական էակները, ո՛չ միայն իրենց գոյությունը շարունակելու, այն նաև՝ իրենց կամայական գործունեության համար Աստծո օժանդակության անմիջական կարիքն ունեն: Առանց աստվածային օգնության ոչ մի էակ չի կարող ամենափոքր շարժումն իսկ անել և ամենաչնչին արդյունքը ստանալ: Էակի գործունեության և արդյունքի մեջ գտնվող ամբողջ կատարելությունն անմիջականորեն Աստծուց է:

Քանի որ պատահական էակն իր ամբողջությամբ կախյալ է Աստծուց, ապա իր գործունեությունն էլ կախում ունի Աստծուց:

Ինչպես գնացքն առանց կրակի կամ էլեկտրական հոսանքի չի կարող ամենափոքր շարժումն անգամ անել, այդպես էլ ամեն էակ առանց Աստծո չի կարող տեղից շարժվել: Եթե որևէ էակ ինքն իրեն, առանց Աստծո օժանդակության կարողանար շարժվել կամ որևէ գործ կատարել, այդ պարագայում անկախ և բացարձակ էակ պիտի լիներ, ինչն անկարելի է: Ինչպես անկարելի է, որ էլեկտրական լամպը, նույնիսկ մեկ վայրկյանով, կարողանա առանց էլեկտրական հոսանքի՝ ինքն իրեն լույս տալ, այդպես էլ անկարելի է, որ որևէ մի արարած նույնիսկ մեկ վայրկյան կարողանա ինքն իրենով որևէ գործունեություն ծավալել:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։