3) Պատահական էակներն իրենք իրենց մեջ չունեն իրենց գոյության պատճառը – Գրադարան – Mashtoz.org

3) Պատահական էակներն իրենք իրենց մեջ չունեն իրենց գոյության պատճառը

Պատահական էակները կարող են լինել ու չլինել: Նրանք անտարբեր են լինելուն կամ չլինելուն: Քանի որ իրենց «լինելը» կամ «գոյությունը» իրենց էութան մաս չի կազմում: Իրենք իրենց էության մեջ չունեն իրենց «լինելու» պատճառը:

Եթե իրենք իրենց մեջ ունենային իրենց «գոյության» պատճառը, իրենք միշտ գոյություն պետք է ունենային, «լինելն» իրենց էության մասը պետք է կազմեր:

Խոսենք օրինակով:

Կենդանու էության մասն է «զգայուն», այսինքն՝ զգացողությամբ օժտված լինելը: Այսինքն, կենդանին պետք է «միշտ» անհրաժեշտորեն զգայուն լինի: Կենդանին չի կարող զգայուն չլինել: Մինչդեռ կենդանու էությանը մաս չի կազմում ճերմակ գույն ունենալը, քանի որ կենդանին կարող է ճերմակ լինել կամ չլինել:

Նմանապես, մարդու էությանն է պատկանում «բանավոր», այսինքն՝ բանականությամբ օժտված լինելը: Բանականությամբ չօժտված մարդ գոյություն չի կարող ունենալ: Բայց, մարդու էությանը չի պատկանում բժիշկ լինելը. մարդը կարող է բժիշկ լինել կամ չլինել: Մարդու համար բժիշկ լինելը պատահական է, իսկ բանականությամբ օժտված լինելը՝ անհրաժեշտ: Կենդանու համար ճերմակ գույն ունենալը պատահական է, իսկ զգայական լինելը՝ անհրաժեշտ:

Այսպիսով, եթե էակների էությանը պատկաներ իրենց «գոյություն»ը, նրանք միշտ գոյություն պետք է ունենային: Բայց քանի որ միշտ գոյություն չունեն, նշանակում է՝ «գոյություն»ը կամ «լինել»ը իրենցից կախված չէ, այլ՝ ուրիշներից:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։