5) Մի հարց – Գրադարան – Mashtoz.org

5) Մի հարց

Եթե անհրաժեշտ չէ տիեզերքի՝ անպայման ի հավիտենից ստեղծված լինելը, հնարավո՞ր է արդյոք, որ տիեզերքն ի հավիտենից գոյություն ունեցած լինի:

Քրիստոնեական հավատքը մեզ սովորեցնում է, որ ներկա տիեզերքը իրապես ժամանակի մեջ է գոյություն ունեցել և ո՛չ թե ի հավիտենից:

Բայց արդյոք որևէ հակասություն կա՞ ի հավիտենից արարչագործության մեջ: Չէ՞ որ Աստված ի հավիտենից գոյություն ունի, ուստի կարող է նաև ի հավիտենից տիեզերքը ստեղծել:

Անվանի փիլիսոփաներն իրար հետ համաձայն չեն այս հարցի լուծման առումով:

Ոմանք, այդ թվում՝ Սբ. Թովմա Աքուինացին, ոչ մի հակասություն չեն տեսնում ի հավիտենից տիեզերքի ստեղծման մեջ: Համաձայն Սբ. Թովմայի, ի հավիտենից ստեղծված որևէ տիեզերք չպիտի դադարեր երբեք պատահական, կախումնավոր և փոփոխական արդյունք լինելուց, այնպես՝ ինչպես ի հավիտենից գոյություն ունեցող պտուղն ի հավիտենից էլ կախումնավոր պիտի լիներ իր ծառից:

Սակայն ուրիշ փիլիսոփաներ, օրինակ՝ Սբ. Ալբերտ Մեծը (Սբ. Թովմա Աքուինացու ուսուցիչը) և Սբ. Բոնավենտուրան, անկարելի են համարում նյութական տիեզերքի ի հավիտենից արարումը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։