Աստծո էությունը ճանաչում ենք անուղղակի և անկատար ճանաչողությամբ – Գրադարան – Mashtoz.org

Աստծո էությունը ճանաչում ենք անուղղակի և անկատար ճանաչողությամբ

Աստծո «գոյությունը» ապացուցելու համար, որպես մեր փաստերի հիմք գործածեցինք «Պատճառականության օրենքը»:

Աստծո «էությունը» ճանաչելու համար մեր ապացույցների հիմքում դնում ենք մի ա՛յլ, պարզ, ընդհանրական և անփոփոխելի օրենք, որն ասում է. «Ամեն գործող իրեն նման է գործում»:

Ահավասի՛կ այս օրենքի իմաստը: Ամեն էակ, երբ մի գործ է կատարում, երբ մի արդյունք է ստեղծում, իր ունեցածից, իր կատարելություններից ինչ-որ բան է հաղորդում այդ գործին կամ արդյունքին: Ինչ կատարելություն որ կա արդյունքում, պետք է անպայման առկա լինի նաև նրա պատճառի մեջ, որովհետև, ինչպես տեսանք, «ամեն ոք ուրիշին կարող է տալ միայն իր ունեցածը, և ո՛չ երբեք՝ չունեցածը»:

Հետևաբար, ամեն արդյունք անպայման նմանություն ունի իր պատճառի հետ: Արդյունքի կատարելություններից կարող ենք նաև ճանաչել նրա պատճառի կատարելությունները:

Խոսենք օրինակով:

Տան ձևը և գեղեցկությունը (ո՛չ թե քարերը) ճարտարապետի արդյունքն են: Դրանց կատարելությունից կարող ենք ճանաչել ճարտարապետի մտքի կատարելությունը:

Բանաստեղծության կամ նկարի գեղեցկությունից կարող ենք հասկանալ դրանց հեղինակների կարողությունը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։