ԳԼՈՒԽ Ա. – ՎԵՐԵԼՔ ԴԵՊԻ ԱՂԲՅՈՒՐԸ ԼՈՒՅՍԻ – Գրադարան – Mashtoz.org

ԳԼՈՒԽ Ա. – ՎԵՐԵԼՔ ԴԵՊԻ ԱՂԲՅՈՒՐԸ ԼՈՒՅՍԻ

Զանազան ճանապարհներ կան, որոնք ճշմարտապես առաջնորդում են մեզ դեպի Աստված: Բոլոր ճանապարհներն էլ մատչելի են բոլորին: Ոմանց ավելի դյուրին կլինի քայլել առաջին ճանապարհով, ուրիշները պիտի նախընտրեն երրորդ կամ չորրորդ ճանապարհը և հոգնություն պիտի զգան երկրորդ կամ հինգերորդ ճանապարհի ընթացքում։

Ամեն ճանապարհ իրեն հատուկ հրապույրներն ունի և խոչընդոտները: Կախված մարդու մտածելակերպից ու նկարագրից՝ այդ խոչընդոտները նվազում կամ բազմանում են: Իրականությունն այն է, սակայն, որ բոլոր ճանապարհներն էլ անխոտոր հասցնում են մեզ մինչև անսպառ Աղբյուրը լույսի:

Միակ պայմանը, որ պահանջվում է բոլորից, տարրական ողջմտությամբ օժտված լինելն է, որը զերծ կլինի կանխակալ կարծիքների մշուշից, զերծ՝ կրքերի շառաչուն ալեկոծությունից:

Ճշմարտությունն ամեն բանից առաջ և ամեն բանից վեր դավանող միտքն է միայն, որ իսկույն կարող է հասնել Աստծո գահին:

Այս վերելքը սկսելուց առաջ հարկավոր է Ճշմարտության ոտքերի տակ փշրել «Ես»ի և «Շահ»ի բոլոր կուռքերը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։