ԳԼՈՒԽ Բ. – ԱՌԱՋԻՆ ԱՊԱՑՈՒՅՑ. ՏԻԵԶԵՐՔԻ ՇԱՐԺՈՒՄԻՑ – Գրադարան – Mashtoz.org

ԳԼՈՒԽ Բ. – ԱՌԱՋԻՆ ԱՊԱՑՈՒՅՑ. ՏԻԵԶԵՐՔԻ ՇԱՐԺՈՒՄԻՑ

«Տիեզերաց օրէնքին մէջ դադարման կամ հանգստեան միջոց չկայ. անընդդիմակաց ոյժ մը կը մղէ զիրենք դէպի յառաջ [...] : Յառա՜ջ, այս է մշտաթաւալ աստեղաց ձայնը, բոլոր բնութեան ձայնը, վերջապէս՝ Աստուծոյ ձայնը»[1]:

Մկրտիչ Պեշիկթաշլյան

 
1) Տիեզերքի մեջ կան էակներ, որոնք շարժվում են կամ փոփոխվում:
2) Ինչը որ շարժվում է կամ փոփոխվում, մեկ ուրիշից է շարժվում կամ փոփոխվում:
3) Շարժման կամ փոփոխության Առաջին Պատճառը անշարժ և անփոփոխ մի շարժող է, որն Աստվածն է:
 
Այժմ տեսնենք վերոնշյալ պատճառաբանության նախադասությունների բացատրությունը։

[1] ՄԿՐՏԻՉ ՊԷՇԻԿԹԱՇԼԵԱՆ, Տաղք եւ թատերգութիւնք, Նիւ Եորք 1917, էջ 147-148.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։