ԳԼՈՒԽ Գ. – ԵՐԿՐՈՐԴ ԱՊԱՑՈՒՅՑ. ՄԻՄՅԱՆՑ ԵՆԹԱԿԱ ՊԱՏՃԱՌՆԵՐԻՑ – Գրադարան – Mashtoz.org

ԳԼՈՒԽ Գ. – ԵՐԿՐՈՐԴ ԱՊԱՑՈՒՅՑ. ՄԻՄՅԱՆՑ ԵՆԹԱԿԱ ՊԱՏՃԱՌՆԵՐԻՑ

«Գիտունը, որ օրինավոր կերպով փորձում է պատճառների շղթաներից վեր բարձրանալ, կանգ է առնում այնտեղ, ուր իր տգիտությունն իրեն տեղեկացնում է, որ հասել է այն խաղաղ մթնոլորտին, ուր աղոթքը մարդկային մտածումի ամենամաքուր ձևն է»[1]:

 

1) Երկրի վրա իրար ենթակա (իրարից կախյալ) պատճառներ կան:
2) Այս պատճառներից ոչ մեկն իր գործունեության ամբողջական պատճառը չէ:
3) Իրար ենթակա (իրարից կախյալ) պատճառների գոյությունը ենթադրում է իրենց գործունեության առաջին պատճառի գոյությունը, որը կլինի առանց պատճառի, այսինքն՝ Աստված:

 

Աստծո գոյության առաջին ապացույցը վերցրեցինք էակների «շարժումից» և «փոփոխությունից»:

Երկրորդ ապացույցը կվերցնենք էակների «գործունեությունից», որոնք ինչ-որ արդյունքի հասնելու համար կախում ունեն իրարից:

[1] FICHET, Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի անդամ, տե՛ս F. LELOTTE, La solution du problème de la vie, Paris 1948, p. 50.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։