ԳԼՈՒԽ Գ. – ԵՐԿՐՈՐԴ ՃԱՆԱՊԱՐՀ – Գրադարան – Mashtoz.org

ԳԼՈՒԽ Գ. – ԵՐԿՐՈՐԴ ՃԱՆԱՊԱՐՀ

«Դու, որ անեղ ես ու անստեղծ, [...]
երկինքը Քեզ բավական չէ,
և երկիրս էլ՝ Քո որպիսությանդ,
որովհետև երկնքից վեր ես Դու
և աշխարհիս ծագերից անդին»[1]:

Սբ. Մեսրոպ Մաշտոց

 
Երկրորդ ճանապարհով ճանաչում ենք Աստծո այն կատարելությունները, որոնք, նյութի հետ միացած լինելով, միշտ անկատար կերպով են գտնվում արարածների մեջ: Սրանք կոչվում են ժխտողական կատարելություններ, որովհետև Աստծո միջից ժխտում ենք դրանց անկատարությունները և ճիշտ այդ անկատարությունների հակառակը վերագրում ենք Աստծուն:

Օրինակ. նյութական արարածները 1) բաղադրյալ են, տարբեր մասերից են կազմված, 2) շարժուն են, 3) ենթակա են ժամանակին և տարածությանը:

Ընդհակառակն. Աստված 1) պարզ է, 2) անշարժ, 3) հավիտենական և 4) ամենուր:

[1] ՍԲ. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ, տե՛ս Բուրվառ Աղօթից, Վենետիկ - Սբ. Ղազար 1955, էջ 191.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։