ԳԼՈՒԽ Դ. – ԵՐՐՈՐԴ ՃԱՆԱՊԱՐՀ – Գրադարան – Mashtoz.org

ԳԼՈՒԽ Դ. – ԵՐՐՈՐԴ ՃԱՆԱՊԱՐՀ

«Տե՜ր, իմ տեր, [...] անշամանդաղ գիտություն,
աներկևան տեսություն, անստվեր ծագում,
ամենափայլ ճառագայթ, [...] անհասանելի տեսիլ, [...]
աննվազելի շնորհ, անպակասելի գանձ, [...]
անաչառատես աչք [...] »[1]:

Սբ. Գրիգոր Նարեկացի

 
Երրորդ ճանապարհը ցույց է տալիս մեզ Աստծո այն կատարելությունները, որոնք իրենց գաղափարի մեջ որևէ անկատարություն չեն պարունակում: Այս տիպի կատարելություններն արարածների մեջ չափավոր կերպով են գտնվում, մինչդեռ Աստծո մեջ գերազանց աստիճանով են:

Այստեղ այդ կատարելություններից միայն հետևյալ երեք գլխավորների վրա պիտի կենտրոնացնենք մեր ուշադրությունը. 1) Իմացականություն, խելք, 2) Կամք, և 3) Կարողություն:

Աստված գերազանց և անհուն չափով ունի այս կատարելությունները, այսինքն՝ Նա 1) Ամենագետ է, 2) Ամենաբարի է, 3) Ամենակարող է:

[1] ՍԲ. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ, Նարեկ, Վենետիկ - Սբ. Ղազար 1926, էջ 20-22.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։