ԳԼՈՒԽ Ե. – ՊԱՆԹԵԻԶՄԸ ԵՎ ԱՍՏԾՈ ԱՆՁԸ – Գրադարան – Mashtoz.org

ԳԼՈՒԽ Ե. – ՊԱՆԹԵԻԶՄԸ ԵՎ ԱՍՏԾՈ ԱՆՁԸ

Նախորդ գլուխներում տեսանք Աստծո գլխավոր հատկանիշները: Հիմա պիտի քննենք Աստծո անձը:

Աստված «անձնավոր» էակ է, այսինքն՝ իմացական մի գոյություն, որ զատորոշվում է տիեզերքից:

Աստված Իր ողջ էությամբ ներկա է տիեզերքի ամեն էակի մեջ, բայց տարբերվում է նրանցից՝ բոլորից և յուրաքանչյուրից:

Պանթեիստ հեղինակները ժխտում են Աստծո անձը:

Պանթեիզմը մի ուսմունք է, որ տիեզերքը նույնացնում է Աստծո հետ: Աստված և տիեզերքը միևնույն բաներն են, նրանց համաձայն: Տիեզերքն աստված է, նրանից դուրս ուրիշ աստված գոյություն չունի, ասում են պանթեիստները:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։