ԳԼՈՒԽ Է. – Ի՞ՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ԱԹԵԻՍՏՆԵՐԸ ՏԻԵԶԵՐՔԻ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԻ ՄԱՍԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ԳԼՈՒԽ Է. – Ի՞ՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ԱԹԵԻՍՏՆԵՐԸ ՏԻԵԶԵՐՔԻ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԻ ՄԱՍԻՆ

Աստծո գոյությունն ուրացող գրեթե բոլորը տիեզերքում առկա կարգուկանոնը համարում են «կույր պատահականության» արդյունք:

Քրիստոսից առաջ Դեմոկրիտը, Էպիկուրը և Լուկրեցիոսը, իսկ նորերից՝ բազմաթիվ մատերիալիստներ նախնական ինչ-որ քաոսի ֆիզիկական ու քիմիական տարրերի և ուժերի զարմանալի զուգադիպությանն են վերագրում թե՛ տիեզերքի հրաշագեղ ներդաշնակությունը, թե՛ էակների ծագումը՝ մանրէներից մինչև մարդը:

Այստեղ ուրիշ հնարավորություն էլ չկա: Տիեզերքի ներկա կարգուկանոնը կա՛մ որևէ իմացական Ուժի արդյունք է, կամ՝ ինչ-որ կույր ուժի, որը բոլորն անվանում են «դիպված, պատահականություն»: Տիեզերքի կարգ ու կանոնի պատճառը կա՛մ «գիտակից» է, կա՛մ «անգիտակից»:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։