ԳԼՈՒԽ Թ. – ԲԱՐՈՅԱԿԱՆ ՉԱՐԻՔԸ. ՄԵՂՔԸ – Գրադարան – Mashtoz.org

ԳԼՈՒԽ Թ. – ԲԱՐՈՅԱԿԱՆ ՉԱՐԻՔԸ. ՄԵՂՔԸ

Երկրի վրա մեծագույն և իսկական չարիքն անտարակույս բարոյական չարիքն է:

Բարոյական չարիք ասելով՝ հասկանում ենք մեղքը: Մարդը մեղք է գործում, երբ գիտակցաբար և ազատ կամքով ոտնակոխ է անում բարոյական և աստվածային օրենքները:

Անասունները, զուրկ լինելով բանականությունից, անկարող են մեղք գործելու: Մարդն է միայն, որ Աստծուց որպես պարգև ընդունած ազատությունը գործածում է Աստծո դեմ: Տիեզերքում մարդն է միայն, որ ըմբոստանում է իր Արարչի դեմ. ոչնչությունը հանդգնում է արհամարհել Գերագույն Բարուն և փարվել չարին:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։