ԳԼՈՒԽ Թ. – ՅՈԹԵՐՈՐԴ ԱՊԱՑՈՒՅՑ. ԱՆՀՈՒՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՓԱՓԱԳԻՑ – Գրադարան – Mashtoz.org

ԳԼՈՒԽ Թ. – ՅՈԹԵՐՈՐԴ ԱՊԱՑՈՒՅՑ. ԱՆՀՈՒՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՓԱՓԱԳԻՑ

«Հայացքս Քեզ եմ ուղղում, ո՜վ կենդանի ջրի Աղբյուր, [...]
ինչո՞ւ եմ սրբության ծարավում, երբ Դու ես իմ սրբությունը,
կամ ինչո՞ւ եմ փափաքում մաքրության,
երբ Դու ես իմ մաքրությունը»[1]:

Սբ. Ներսես Լամբրոնացի

 

1) Մարդու բնության մեջ անհուն երջանկության փափագ կա:
2) Այս բնական փափագը չի կարող խաբուսիկ, կեղծ լինել, այլ՝ պետք է իրեն հագեցնող առարկա ունենա:
3) Միայն Աստված կարող է այդ փափագի առարկան լինել և հագեցնել այն:

 

Պարզեցինք արդեն, որ մարդկային միտքը սահմանավոր և պատահական էակներից բարձրանում է Անհուն Էակին, որն աղբյուրն է բոլոր էակների ու ճշմարտությունների:

Մարդկային կամքը հետևում է մտքին և, տիեզերքում գտնվող սահմանափակ ու ժամանակավոր բարիքներից գոհացում չգտնելով, Անհուն Բարիք է փափագում, որ աղբյուրն է բոլոր բարիքների:

Կամքի այս փափագն առ Գերագույն Բարիքն ու Երջանկությունը մեզ Աստծո գոյության մի նոր ապացույց է տալիս:

[1] ՍԲ. ՆԵՐՍԷՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ, Մեկնութիւն Սաղմոսաց (անտիպ), տե՛ս Բուրվառ աղօթից, Վենետիկ - Սբ. Ղազար 1955, էջ 84.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։