ԳԼՈՒԽ Ժ. – ՈՒԹԵՐՈՐԴ ԱՊԱՑՈՒՅՑ. ԲԱՐՈՅԱԿԱՆ ՕՐԵՆՔԻՑ – Գրադարան – Mashtoz.org

ԳԼՈՒԽ Ժ. – ՈՒԹԵՐՈՐԴ ԱՊԱՑՈՒՅՑ. ԲԱՐՈՅԱԿԱՆ ՕՐԵՆՔԻՑ

«Վագրը սպանում է ու քնում,
մարդը սպանում է ու չի կարողանում քնել»[1]:

Շատոբրիան

 
1) Մարդու բնության մեջ բարոյական օրենք կա:
2) Այդ օրենքը պետք է իր գերագույն Օրենսդիրն ունենա:
3) Այդ Օրենսդիրն Աստված է:
 
Ահա՛ ևս մի նոր ապացույց մեր ներաշխարհից:

Ամեն մարդու բնության մեջ կա մի հրամայական ձայն, որն ասում է. «Արա՛ բարին, փախի՛ր չարից»: Այս ձայնը բնական օրենքն է, որը մաս է կազմում մարդկային բնությանը: Հնարավոր չէ ջնջել այն՝ առանց ջնջելու նաև մարդկային բնությունը:

Ինչպես մարդկային միտքն է կառավարվում ընդհանրական, բացարձակ և հավերժական ճշմարտություններով, այդպես էլ մարդկային կամքն է կառավարվում բնական օրենքներով:

Այդ բնական օրենքները կոչում ենք Բնական Օրենք:

Ինչպես մեր անհուն երջանկության փափագն է մեզ Աստծո գոյության կրկնակի ապացույց տալիս – ա) Աստված՝ որպես հեղինակ այս անհուն փափագի, և բ) Աստված՝ որպես նույն փափագի առարկա – այդպես էլ բարոյական օրենքը երկու ապացույց է տալիս մեզ. ա) Աստված՝ որպես այդ օրենքի հեղինակ, և բ) Աստված՝ որպես վարձատրող բարոյական օրենքի հավատարիմներին, և պատժող՝ զանցառուներին:

Դիտարկենք դրանք առանձին:

[1] Տե՛ս ZACCHI, Dio, Բ. հտր., Roma 1946, p. 192.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։