ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ – Գրադարան – Mashtoz.org

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նշեցինք, որ Աստծո գոյությունը փաստող ապացույցները երկու հիմնական խմբերի են բաժանվում:

Առաջին խմբին պատկանող ապացույցները հինգն են, որոնց նաև տրվում է «Սբ. Թովմա Աքուինացու հինգ ճանապարհներ» անունը:

Սույն հինգ ճանապարհները վավերական ճանապարհներ են, որոնք մեզ անշեղ և ստույգ կերպով հասցնում են Աստծուն:

Իսկ մնացած «հոգեբանական», «բարոյական» և «ազգագրական» կոչված ապացույցները չունեն «բնազանցական» կոչված առաջին խմբի հինգ ճանապարհների անհերքելի և համոզիչ ուժը, բայց իրենց պարզության պատճառով շատերին դյուրըմբռնելի և համոզիչ են թվում:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։