ՊՐԱԳՄԱՏԻԶՄ ԵՎ ՈՒՏԻԼԻՏԱՐԻԶՄ – Գրադարան – Mashtoz.org

ՊՐԱԳՄԱՏԻԶՄ ԵՎ ՈՒՏԻԼԻՏԱՐԻԶՄ

3) Երրորդ խմբին են պատկանում պրագմատիստ կոչվող հեղինակները: Այս տեսության հիմնաքարը դնողը եղավ Չարլզ Պիրսը, որի վրա ուսմունքի «շինությունը» բարձրացրեցին Ուիլիամ Ջեյմսը և Ֆ. Շիլլերը:

Այս տեսության գլխավոր սկզբունքն այն է, որ որևէ բանի արժեքը պետք է գնահատել դրա օգտակարությունից: Ճշմարիտ է միայն այն, ինչը զգայական փորձառությունը համարում է օգտակար մեր համար: Սխալ է, եթե մեզ օգուտ չի տալիս:

Ուտիլիտարիզմի այս սկզբունքը կրոնի վերաբերյալ կիրառելով՝ ուտիլիտարիստները պնդում են, որ ճշմարիտ է կրոնը, եթե մեզ օգտակար է: Ծառն իր պտուղներով է ճանաչվում, կրոնն էլ՝ իր բարերար արդյունքներով: Եվ ուրեմն, կրոնն ավելի օգտակարություն ունի, քան անկրոնությունը: Հետևաբար, կրոնն իրավունք ունի ապրելու: Իսկ բազմաթիվ կրոններից քրիստոնեությունն է լավագույնը, քանի որ անսպառ բարիք է սփռում մարդկության վրա և գոհացում է տալիս մարդկային հոգևոր կարիքներին:

Այս տեսությունը, որ կոչվում է նաև «դոլարի փիլիսոփայություն», անթիվ հետևորդներ ունի ոչ միայն Ամերիկայում, այլ նաև՝ ողջ աշխարհում: Այն մարդը, ով իր շահն ամենից վեր է դասում, գործնականում պատկանում է ուտիլիտարիստական դպրոցին:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։