ՔԱՆԹԻ ՈՒՍՄՈՒՆՔԻ ՀԵՐՔՈՒՄԸ – Գրադարան – Mashtoz.org

ՔԱՆԹԻ ՈՒՍՄՈՒՆՔԻ ՀԵՐՔՈՒՄԸ

Սխալ է նաև Քանթի սուբյեկտիվիստական ուսմունքը, որովհետև.

1) Հակառակ է մարդկային ողջմտությանը: Յուրաքանչյուր ոք, առանց որևէ կասկածի վստահ է, որ իրական, զգայական իրերը ճանաչում է ինչպես որ են, և ո՛չ թե՝ ինչպես որ երևում են: Եթե ճանաչում ենք ո՛չ թե իրական աշխարհը, այլ՝ երևույթները, նշանակում է, որ մեր բոլոր գիտելիքները հիմնված են ո՛չ թե իրականության, այլ՝ խաբեական երևույթների վրա:

2) Սխալ է նաև ասել, որ մեր զգայությունն է, որ իրերն օժտում է ժամանակով և տարածությամբ, և որ դրանք մեզնից դուրս գոյություն չունեն: Յուրաքանչյուր ոք արևի լույսի պես հստակ տեսնում է, որ մենք գոյություն ունենանք թե չունենանք, ժամանակն ու տարածությունը գոյություն ունեն մեզնից անկախ:

3) Սխալ է նաև, որ մեր մտքում նախապես, ապրիորի տասներկու կատեգորիաներ գոյություն ունեն: Մենք ոչ մի փաստ չունենք նման կատեգորիաների մասին և ո՛չ էլ կարող ենք ճանաչել դրանք:

Քանթը պատրանքների գիրկն է ընկնում, երբ ասում է, թե. «Մեր իմացությունը բնությունից օրենքներ չի վերցնում, այլ՝ ընդհակառակը, ինքն է բնության օրենքներ սահմանում»:

Ամբողջովին սխալ է այս կարծիքը: Եթե տիեզերքից հեռացնենք մարդ արարածին, բնութան օրենքները կմնան անփոփոխ: Մարդը գոյություն ունենա թե չունենա, կրակը միշտ այրելու հատկություն է ունենալու, ծանր մարմինը ցած է իջնելու, վարդենին միշտ վարդ, իսկ խնձորենին՝ միշտ խնձոր է տալու։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։